22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը;
Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճային ըմբիշները, ապա  հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն ազատ ոճայիններից Միհրան Ջաբուրյանը (55կգ),Արթուր Առաքելյանը (60կգ),Դավիթ Սաֆարյանը (66 կգ),Գրիգոր Գրիգորյանը (74կգ),Մուսա Մուրթազալիեւը (84կգ),Էդգար Ենոքյանը (96կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչն է Արայիկ Բաղդադյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքկանի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Բուդապեշտ են մեկնել Ռոման Ամոյանը (55կգ),Ալեքսան Միքայելյանը (60կգ),Սասուն Ղամբարյանը (66կգ),Արսեն Ջուլֆալակյանը (74կգ),Մաքսիմ Մանուկյանը (84կգ),Արթուր Ալեքսանյանը (96 կգ),Վաչիկ Եղիազարյանը (120կգ):

Հունահռոմեական ըմբիշները մրցագորգ դուրս կգան սեպտեմբերի 21-ից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ