Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 5 – 4 հաշվով հաղթեց ԱՄՆ – ի ներկայացուցիչ Սպենսեր Թոմաս Մանգոյին: Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ԿԺԴՀ -ի ներկայացուցիչ Վոն Չուլ Յուն:












































