09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում  պարտվեց Իրանի ներկայացուցչին՝ Մասուդ Էսմաելիպուրին: Ընդ որում հայ մարզիկը զիջեց բոլոր առումներով՝ պարտվելով 8-0 հաշվով:Այսպիսով,Դավիթ Սաֆարյանի նվաճած ոսկե մեդալը շարունակում է մնալ միակ մեդալը Հայաստանի հավաքականի հավաքածուում:

Արթուր Առաքելյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Բուդապեշտում շարունակվող ազատ ոճային ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը մոտ է բրոնզե մեդալին: Հայ մարզիկը հաղթելով չինացի եւ սլովակ մարզիկներին՝ պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցչից: Քանի որ ռուս մարզիկը հասավ եզրափակիչ, Առաքելյանը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար եւ առաջին սփոփիչ գոտեմարտում հաղթեց Պոերտո Ռիկոյի ներկայացուցչին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ ահա 84 կգ […]

Շակիրան որդու հետ երկրպագում են հայրիկին /ֆոտո/

Հայտնի երգչուհի Շակիրայի եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդու` փոքրիկ Միլանի մանկությունն անցնում է ֆուտբոլային մարզադաշտում: Շակիրան որդու հետ Պիկեի եւ ոչ մի հանդիպում բաց չեն թողնում` երկրպագելով հայրիկին: Օրերս “Բարսելոնա”-“Սեւիլիա” հանդիպման ժամանակ Շակիրան եւ Միլանը կրկին մարզադաշտում էին: Միլանը “Բարսայի” մարզահագուստով էր: Պիկեն, ի դեպ, ընդմիջման ժամանակ մոտեցավ տղային եւ սիրելիին, իսկ խաղից հետո ողջ […]

Առաքելյանը հաղթանակով մեկնարկեց

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը;Քիչ առաջ Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/32-րդ եզրափակիչ փուլում վստահ հաղթանակ տարավ Չինաստանի ներկայացուցիչ Ցունյուն Մայի նկատմամբ: Հանդիպումը տեւեց 2 ր եւ գրանցվեց 11 – 2 հաշիվը:Առաքելյանի հաջորդ մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ասադուլա Լաչինաուն է:

Բավարիան ֆավորիտ է

Այսօր մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթելու ամենամեծ շանսերը ունի ներկայիս գավաթակիր Մյունխենի Բավարիան:Նման կարծիք են հայտնում առաջատար բուքմեյքերական ընկերությունները: Բուքմեյքերները նույնիսկ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը երբեք չի կարողացել պաշտպանել իր տիտղոսը:Ըստ բուքմեյքերների` երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է իսպանական Բարսելոնան, իսկ երրորդ հորիզոնականում է Մադրիդի Ռեալը:Լավագույն հնգյակի մեջ են մտնում Լոնդոնի […]

Այսօր Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ

Բուդապեշտում այսօր կշարունակվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Այսօր պայքարի մեջ կմտնեն 60 կգ, 84 կգ, եւ 120 կգ քաշային կարգերը:Հայաստանը այսօր կներկայացնեն 60 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը, ով իր մրցելույթները կսկսի 1/32-րդ եզրափակիչ փուլից: Նրա առաջին մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Ցունյուն Ման է : Այս քաշային կարգում Ուկրաինայի մարզական պատիվը պաշտպանելու է մեր հայրենակից Միկոլա Այվազյանը:84 կգ […]

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունը

Այսօր սկսվում 2013 – 2014թ. Չեմպիոնների Լիգայի հերթական խաղարկությունը:Ինչպես միշտ պայքարի մեջ կմտնեն 32 ակումբ,որոնք բաժանվել են 8 խմբի: Այսօր տեղի կունենա առաջին 4 խմբերի առաջին հանդիպումները:A խումբՄանչեսթր Յունայթեդ ( Անգլիա )  – Բայեր ( Գերմանիա )Ռեալ Սոսիեդադ ( Իսպանիա ) – Շախտյոր ( Ուկրաինա )B խումբԳալաթասարայ ( Թուրքիա ) – Ռեալ Մադրիդ  (Իսպանիա )Կոպենհագեն […]

Դավիթ Սաֆարյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթականությամբ հաղթեց ռումինացի,լեհ,ռուս եւ վրացի ըմբիշներին եւ մտավ եզրափակիչ:Եզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը Կուբայի ներկայացուցիչ Լիվան Լոպես Ազկույն էր: Մենամարտը հաջող սկսվեց կուբացու համար: Նա Սաֆարյանի պասիվության շնորհիվ վաստակեց երկու միավոր: Երբ մենամարտին մնում էր մեկ րոպեից էլ քիչ ժամանակ, Սաֆարյանը […]

Եթե լավ նայեն, օլիգարխի թիկնապահ չեն դառնա /վիդեո/

”Բոլորն էլ գումարի խնդիր են ունենում: Այսօր պայմաններն այնքան սուղ են, երկրի վիճակն այդպիսին է, որ ստիպված են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում տարածված փորձին, երբ այսպես ասած` մարզիկները թողնելով սպորտը` օլիգարխի թիկնապահ են դառնում:  Մնացականյանը նշեց, որ եթե գա ժամանակը և ֆինանսական […]

Հայ ըմբիշը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը մտել է եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Եվրոպայի 2013թ. չեմպիոնի մրցակիցը վրացի Լեւան Քելեխսաշվիլին էր: Դրամատիկ պայքարում անցած գոտեմարտը ավարտվեց Սաֆարյանի հաղթանակով 6-5 հաշվով: Այսպիսով, երեկոյան հայ ըմբիշը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար, որտեղ նրա մրցակիցը կլինի Կուբայի ներկայացուցիչ Լիվան Լոպես Ասկույը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված