19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

ՉԼ. Ռեալը հաղթեց, Լիվերպուլն էլ պարտվեց Բազելում/վիդեո/

Չեմպիոնների լիգայի B խմբում Մադրիդի ”Ռեալը” հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տոնել բուլղարական ”Լուդոգորեցի” նկատմամբ (2:1): ”Լուդոգորեց” – Մադրիդի ”Ռեալ” – 1:2, գոլերը՝ Մարսելինյո 6 – Ռոնալդու 25 Բենզեմա  77 Շվեյցարական ”Բազելն” էլ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ”Լիվերպուլին”: ”Բազել” – ”Լիվերպուլ” – 1:0, գոլը՝ Շտրելեր 52 րոպեին B խմբում Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո այսպիսին է` 1. […]

Երկրպագուն ներխուժեց դաշտ և ստորագրություն խնդրեց Ռոնալդինիոյից/վիդեո/

Հետաքրքիր դրվագ է գրանցվել Մեքսիկայի առաջնությունում: ”Կվերետարոյի” եւ ”Ատլասի” միջեւ հանդիպման ժամանակ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով երկրպագուն ներխուժել է դաշտ եւ ինքնագիր վերցրել կատալոնական ”Բարսելոնայի” եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյից:

Մխիթարյանի լավագույն գոլերն ու փոխանցումները/վիդեո/

Համացանցում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ‘’Բորուսիայի’’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լավագույն գոլերը, փոխանցումները եւ հնարքներն ամբողջացնող տեսանյութ: Հիշեցնենք, որ այժմ 25-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքից և ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 10-ին չի մասնակցի Սերբիայի դեմ հանդիպմանը:

Օզբիլիսը սկսել է վերականգնողական կուրսը

Մոսկվայի ”Սպարտակն” իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկություն է տարածել թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։ Այդ խաղացողների մեջ նշված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիս առողջական վիճակի մասին տեղեկություն։ Վերջինս արդեն վերադարձել է Մոսկվա և մարզվում է Տարասովկայում գտնվող ակումբի  մարզաբազայում։ ”Սեպտեմբերի 29–ին հանել են նրա ոտքի վիրակապը և Օզբիլիսը սկսել է վերականգնողական աշխատանքները, որոնք […]

ՉԼ.‘’Մանչեսթեր Սիթին’’ և ”Ռոման” չպարզեցին հաղթողին/վիդեո/

Չեմպիոնների լիգայի E խմբում ‘’Մանչեսթեր Սիթին’’ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը ‘’Ռոմայի’’ հետ: Նույն խմբում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն առավելությամբ` 1-0, հաղթեց ԲԿՄԱ-ին: ‘’Մանչեսթեր Սիթի’’ – ‘’Ռոմա’’ 1-1 Գոլերը՝ Ագուերո 4 (11 մետրանոց) – Տոտտի 23 

ՊՍԺ-ը հաղթեց ”Բարսելոնային”/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի F խմբի 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր ‘’Բարսելոնային’’: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: Դավիդ Լուիսը 10-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Այդ գոլից անմիջապես հետո Մեսսին հավասարեցրեց հաշիվը: 15 րոպե անց Մարկո Վերատտին գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսում Բլեզ Մատուիդին մեծացրեց թիմի առավելությունը: Այդ գոլին հետևեց ‘’Բարսայի’’ հերթական գրոհը՝Դանի Ալվեսի օդային փոխանցումից հետո Նեյմարը կրծքով […]

Սարկիսովը` Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ

Սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” 6:0 հաշվով ջախջախել է  Խաբարովսկի ”ԲՄԱ Էներգիային”: Այս մրցավեճի լավագույն խաղացողը Արթուր Սարկիսովն էր, ով դարձել է դուբլի եւ երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: ”Վոլգա” – ”ԲՄԱ Էներգիա”՝ 6:0 Գոլերը՝ Կուխարչուկ 5,62,  Սարկիսով 16, 37,  Պոլյանին 25, Կոզլով 34: Լավ է, որ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը […]

Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը

Coachworldranking.com-ը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանշային աղյուսակը: Ըստ հարցման` առաջին տեղում է Մադրիդի ‘’Ռեալի’’ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Իտալացի մասնագետն ունի 18 861 միավոր: Երկրորդ տեղում է Խոսեպ Գվարդիոլան Մյունխենի ‘’Բավարիայից’’, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի ‘’Ատլետիկոյի’’ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն:  Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը`  1. Կարլո Անչելոտի (‘’Ռեալ’’) – 18 861  2. Խոսեպ […]

”Մխիթարյանը և Ռոյսը մեզ շատ կօգնեին”. Հումելս

Դորտմունդի ‘’Բորուսիայի’’ եւ Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսը խոսել է թիմում ստեղծված իրավիճակի մասին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: ‘’Վատ շաբաթ էր: Սխալ կլիներ ավելին ասել ընդամենը 6 տուրերից հետո: ”Շալկեի”, ”Շտուտգարտի” եւ ”Մայնցի” դեմ խաղերում չէինք զիջում մրցակցին: Այս անգամ ես սխալվեցի, ինչից հետո գնդակ բաց թողեցինք: Այժմ լավագույն ժամանակահատվածը […]

Կառլեն Մկրտչյանը վերադարձել է

Սեպտեմբերի 27-ին Դոնեցկի ”Մետալուրգն” ընկերական հանդիպում է անցկացրել Կիեւի ”Բուչա” թիմի հետ: Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը եւԿառլեն Մկրտչյանը: Վերջինս երկար ժամանակ մարզավիճակ էր ձեռք բերում:  Հիշեցնենք, որ երկուսն էլ` Ռումյանն ու Կառլենը, հրավիրվել են Հայաստանի հավաքական մասնակցելու Ֆրանսիայի եւ Սերբիայի հետ հանդիպումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի