23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊՍԺ-ը հաղթեց ”Բարսելոնային”/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի F խմբի 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր ‘’Բարսելոնային’’:

Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: Դավիդ Լուիսը 10-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Այդ գոլից անմիջապես հետո Մեսսին հավասարեցրեց հաշիվը: 15 րոպե անց Մարկո Վերատտին գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին:

Երկրորդ խաղակեսում Բլեզ Մատուիդին մեծացրեց թիմի առավելությունը: Այդ գոլին հետևեց ‘’Բարսայի’’ հերթական գրոհը՝Դանի Ալվեսի օդային փոխանցումից հետո Նեյմարը կրծքով կասեցրեց գնդակը և ոսկերչական ճշտգրտությամբ գնդակն ուղարկեց Սիրիգուի դարպասը:

ՊՍԺ – ‘’Բարսելոնա’’ 3-2

Գոլերը` Լուիս 10, Վերատտի 26, Մատուիդի 54 – Մեսսի 11, Նեյմար 56

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ