12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օզբիլիսը սկսել է վերականգնողական կուրսը

Մոսկվայի ”Սպարտակն” իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկություն է տարածել թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։ Այդ խաղացողների մեջ նշված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիս առողջական վիճակի մասին տեղեկություն։ Վերջինս արդեն վերադարձել է Մոսկվա և մարզվում է Տարասովկայում գտնվող ակումբի  մարզաբազայում։

”Սեպտեմբերի 29–ին հանել են նրա ոտքի վիրակապը և Օզբիլիսը սկսել է վերականգնողական աշխատանքները, որոնք իրենց մեջ ներառում են ֆիզիկական և անհատական ծրագրերի ընթացակարգեր”,– նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել մայիսին կայացած Ալժիր–Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ