31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երթևեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն

Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, […]

Գյուղնախը զգուշացնում է

Համաձայն  Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից  -3օ ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]

ԱԺ-ն հաստատեց. նույնականացման քարտերով կարելի է գնալ հանրաքվեի

81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց նույնականացման քարտերի վերաբերյալ օրինագիծը, որով թույլատրվում է հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով: Հիշեցնենք, որ օրինագծի ընդդիմախոսների հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ-ում միայն նույնականացման քարտ ունեցող մոտ 182 հազար քաղաքացիների քվեարկությունը որևէ կերպ չի հսկվելու, ինչը, ըստ իրենց, հղի է ընտրակեղծիքներով:

Կառավարությունը գումարներ է հատկացրել

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում բարձրագույն կրթության զարգացման գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է 20000.0 հազար  դրամ հատկացնել ԼՂՀ-ում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնա-արտադրական բազայի շինարարության համար: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության մեկ այլ որոշմամբ  գումար է հատկացրել նաև Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: […]

Ձմեռային զորակոչը` նոյեմբեր-հունվար ամիսներին կլինի

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «2015 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում, որով կկարգավորվի  2015թ.-ի նոյեմբեր-2016թ. հունվար ամիսների ընթացքում ՀՀ-ում ձմեռային զորակոչի  սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Հացի փող չունեին, ստիպված ստորագրել են /վիդեո/

Անտեսելով եղանակային վատ պայմանները՝ նաիրիտցիները դարձյալ պայքարում են: Այսօր՝ Կառավարության հերթական նիստի օրը, նրանք ներկայացրին իրենց պահանջները: Գործարանի նախկին լրատվության պատասխանատու Անուշ Հարությունյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը միայն գործարանի վերագործարկման պահանջի մեջ չէ: «Մեզ պարտադրված՝ ստրկացուցիչ գործարք են առաջարկել, որը չեղյալ համարելու համար դիմում ենք ՀՀ նախագահին: Մեր տույժերի ու տուգանքների մասին պայմանագրի […]

Հոգևորականները պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը՝ դպրոցներում Հելոուինը նշելու պատճառով

Վրաստանում մի խումբ հոգևորականներ նախօրեին Կրթության նախարարության շենքի մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով նախարար Թամար Սանիկիձեի հրաժարականը, գրում է interfax.ru-ն։ Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ դպրոցներում թույլատրվում է նշել Հելոուինը՝ այսպես կոչված «չարքերի տոնը»։ «Դպրոցներում նման բան չպետք է լինի: Երեխաները պետք է իմանան, որ դա խաղ չէ: Դա սատանիզմ է»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։

Շատ խիստ եմ լինելու. վարչապետ

Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվության գործընթացի […]

Նոր հակատեակը բացասական ազդեցություն է ունենալու

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը որոշ ապրանքատեսակների վրա ակցիզային հարկ սահմանող օրինագիծը համարում է գլխացավ առաջացնող նախագիծ: Ըստ նրա՝ ներկայացվել է  նախագիծ, որը ոչ միայն հարկերի դրույքաչափի բարձրացում, այլ նաև բնական գազի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար նոր հարկատեսակ է ներմուծում, ինչն ունենալու է բացասական ազդեցություն: «Բանից պարզվում է, որ այս փոփոխությունների պահանջը, ըստ էության, Արժույթի միջազգային […]

Խնդրահարույց օրինագիծը հետ է եկել ԱԺ

Կառավարությունն Ազգային ժողով վեց ամիս անց երկրորդ ընթերցմամբ բերել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Առաջարկվում է նաև որոշակիորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված