25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա Տուլայի շրջանում Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և անդառնալի հետևանքների մասին: Այս գիշեր մեծ կորուստ կրեց մեր ողջ ժողովուրդը, […]

Ավտոբուսի վթարի պատճառ կարող էր լինել վարորդի հեռախոսը. նոր մանրամասներ

Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։ «Արմենպրես»–ի հետ զրույցում նա նշում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները պատմել են, որ հեռախոսազանգի պատճառով վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին եւ շուռ եկել: Պապյանը շեշտում է, […]

Լավ լուր

Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40454 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 428 երեխա՝ 232 տղա, 196 աղջիկ: 2015 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Երևան քաղաքում ծնվել է 19155 երեխա: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնելիությունն աճել է 2 տոկոսով:  

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին` կտուգանեն

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ըստ սահմանված կարգի չհամապատասխանեցնելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ […]

Անհայտ անձը անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա

Ստամբուլի Սարըյեր թաղամասում քաղաքացին անկանոն կրակ է բացել ու 5 հոգու հրազենային վնասվածք հասցրել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի ` Սարըյերում վեճ է ծագել մոտոցիկլետի վարորդի  և տեղացիների միջև: Սարըյերցի մի քանի տղամարդ ծեծի են ենթարկել մոտոցիկլետիստին, ինչից հետո վերջինս զենք է բերել և անկանոն կրակ բացել քաղաքացիների վրա ու փախուստի դիմել: […]

Նախարարը պատասխանում է կալանավորների անօգնական ճիչեր արձակելու մասին հայտարարությանը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է ծառայողական քննությունը և հայտնի են դարձել մանրամասներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների հարցին: «Հարցը շատ մանրամասն ուսումնասիրվել է` դատապարտյալների գրավոր և բանավոր հավաստիացումները, նրանց տված հերքումները: Ըստ այդմ` կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի […]

Նոր Սահմանադրությունը և առողջ ապրելու իրավունքը

«Սահմանադրության մեջ կան և դրական միտումներ, կան նաև բացասական միտումներ, Դրականը այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ընդգրկվում է կայուն զարգացման գաղափարը և դա մեզ հնարավորություն է տալիս ցանկացած գործնեություն ծավալելիս էկոլոգիական կոմպոնենտը հաշվի առնել և նաև սոցիալական արդարության կետերն են կարևորվում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» […]

ԿԸՀ նախագահը բացահայտեց ուռճացված ցուցակների գաղտնիքը

Ընտրացուցակների թվերի ուռճացման գլխավոր խնդիրը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` այն է, որ վերցնում են երկու տարբեր մեթոդոլոգիայով ստացվող ցուցանիշներ և համադրում: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը տեսակետ հայտնեց, որ փորձ է արվում անհամադրելի ցուցանիշները միմյանց հետ համադրել և անել հետևություններ. «Բանն այն է, որ ընտրողների ցուցակում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ունեն […]

Սպիտակ տունն արձագանքել է Թուրքիայում անցկացված ընտրություններին

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթն անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես փոխանցում է թուրքական «mynet» լրատվակայքը,  Էռնեսթը նշել է, որ իրենք անհամբեր սպասում են Թուրքիայի նոր կառավարության ձևավորմանը և գործունեւությանը, գրում է Ermenihaber.am-ը: Բացի դրանից, նա իր անհանգստությունն է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր թերթերի, լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի […]

Պետք է Ադրբեջանի հետ լեզու գտնենք, որ թռիչքը կայանա.Դմիտրի Աթբաշյան/վիդեո/

Վաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: «Թռիչքներ վաղ թե ուշ կլինեն, բայց երբ շահագործման կհանձնվի օդանավակայանը չեմ կարող ասել,դա  քաղաքական հարց է։ Քաղաքական գործիչներն ավելի լավ գիտեն, թե ինչու հիմա թռիչքներ չեն իրականացվում։   2010 թ.-ի մայիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի