Եթե աշխարհում կան արհավիրք ու ցեղասպանություն, կան նաև Վալենբերգ ու Մորգենթաու. ՀՀ նախագահի ամերիկյան օրակարգ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ Նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ […]