15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆի Հովհաննիսյանը լուռ հեռացավ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին  քաղաքագետների միության կողմից հրավիրված  ընդդիմադիր ուժերի կլոր սեղան քննարկմանը մասնակցում էր նաև  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը միանգամից վեր կացավ ու հեռացավ: Լրագրողները փորձեցին պարզել պատճառը: «Այսօր չեմ պատրաստվում խոսել: Ես կխոսեմ վաղը: Հիմա գործեր ունեմ ու գնում եմ»,-ասաց Հովհաննիսյանը:  

Զգուշացում վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել շրջանցիկ փողոցներով:

Անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու և Թբիլիսի այցելելու համար։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, […]

ԱԱԾ-ն առգրավել է «Ռադիո Մարիամ»-ի տեխնիկան

Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները Գյումրիից փոխանցում են, որ ԱԱԾ-ն առգրավել է Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ»-ի տեխնիկան: Մեր աղբյուրրների փոխնացմամբ` Գյումրիում այժմ շրջանառվում է այն տարբերակը, որ երեկ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված ենթադրյալ ահաբեկիչներն ինչ-որ կապ են ունեցել «Ռադիո Մարիամ»-ի հետ: Այս մասին ԱԱԾ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել: Մեզ առայժմ չի հաջղվում որևէ կերպ կապ հաստատել ԱԱԾ լրատվական […]

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվի գործընկերների հետ կքննարկի ղարաբաղյան հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) պաշտոնակա հաղորդագրություն է տարածել, որում նշվում է , որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մեմեդյարովի հետ, գրում է Ermenihaber.am-ը: «Հանդիպման ընթացքում բազմակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող խնդիրներ», […]

Հաստատվել է դեղեր գովազդելու նոր կարգը

Կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Այս որոշումն ուղղված է դրանց գովազդի թույլտվության ընթացակարգերում առկա օրենսդրական բացերը վերացնելուն, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական  ոլորտում անբարեխիղճ, թյուր տեղեկություններ պարունակող գովազդի տարածումը կանխարգելելուն, […]

Երաժշտական դպրոցին հավելյալ գումար է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ է հատկացնել ևս 28 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ  30 մլն դրամ կհատկացվի  նույն մարզի […]

Նորածիններին հատկացվող գումարով հնարավոր կլինի ուսման վարձ և այլ ծախսեր հոգալ

Ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի միջոցների օգտագործման նպատակները հասանելի դարձնել թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար: Գործող որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել […]

Ընտրություններից օրեր առաջ սպանվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

Վենեսուելայում հանրահավաքի ժամանակ կրակել ու սպանել են տեղի ընդդիմության առաջնորդներից մեկին՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավարներից Լուիս Մանուել Դիասին, հայտնում է “Интерфакс”-ը։ Հանրահավաքը ընթանում էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, օրեր անց երկրում խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Երբ Դիասը հարթակում ելույթ էր ունենում, մեքենա է կանգնել, որի միջից կրակել են քաղաքական գործչի վրա ու հեռացել։ Ընդդիմադիր կուսակցության ղեկավարները […]

Լևոն Զուրաբյանը գլխավոր դատախազին կներկայացնի սկանդալային տեսանյութ /վիդեո/

Այսօր, նոյեմբերի 26-ին Քաղաքագետների միության հրավիրած կլոր-սեղան քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմությունը բավականին հզոր է ու պատրաստ` կայուն պահելու «ոչ»-ը ու գնալու հաջողություն բերող քայլերի: Զուրաբյանը նշեց, որ իշխանությունը խուճապի մեջ է և Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը կդիմի հնարավոր ընտրակեղծիքների. « Ընտրակաշառքի բաժանումը լինելու է իրենց դեմ, նրանք հասկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի