06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հրե բանան» ենք ուտելու. Հայկական ժամանակ

«Երեւան սիթի» սուպերմարկետում ամիսներ առաջ բանանն արժեր 850 դրամ: Երեկ այդ նույն բանանի մեկ կիլոգրամը նույն «Երեւան սիթիում» արդեն արժե 970 դրամ: Այլ կերպ ասած, բանանը Հայաստանում թանկացել է մոտ 15 տոկոսով:

Բանանի թանկացման որեւէ հիմք բացակայում է իսպառ: Խնդիրն այն է, որ, օրինակ Ռուսաստանում բանանն էժանանում է օր օրի եւ ներկայումս այնտեղ մեկ կիլոգրամն արժե ոչ ավելի, քան 400 դրամ: Դե այն, որ ՀՀ-ում բանանի մանրածախ գինը որոշում է դրա միակ ներկրող «Քեթրին գրուպ» ընկերությունը, ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ:  Բայց հույժ գաղտնի է մնում, թե պետական բյուջեի, այսինքն մեր՝ հարկատուներիս հաշվին ապրող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, ինչու համառորեն չի հետաքրքրվում բանանի շուկայով:

Այստեղ կարող է լինել երկու տարբերակ: Կամ հրապարակային տարբեր միջոցառումների ժամանակ առյուծ ճղող այդ հանձնաժողովը չի մոտենում բանանի շուկային, որովհետեւ քաջ գիտի, որ դա գտնվում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի վերահսկողության տակ, կամ էլ համոզված է, որ գալիք Հրե Կապիկի տարում մարդիկ պետք է «հրե բանան» ուտեն՝ հրե գներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ