03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզանից ոչ ոք այստեղից ողջ դուրս չի գալիս․ հայտնի դերասանը շոկի է ենթարկել

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը հուզիչ գրառում է կատարել Ֆեյսբուքում, որը շատերին ցնցել է։ Նրա գրառումը կյանքի իմաստի մասին է։ «Իմ ընկերներից մեկի մայրն իր ողջ կյանքում հետևել է առողջ ապրելակերպին: Նա միայն առողջ սնունդ է օգտագործել, չի ծխել և չի խմել, ֆիզիկական վարժություններ է արել և միշտ վախեցել է արևին դուրս գալ առանց պաշտպանիչ […]

Զգուշացեք աղիքային վարակներից

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Միևնույն ժամանակ, աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան և ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Գարնանը, երբ ձնհալի և անձրևների հետևանքով գետերը […]

Յուրացրել է կենսաթոշակներն ու նպաստները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։ Ա.Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից՝ փոստային բաժանմունքներից […]

Այ Նաիրա, էդքան որ անհանգիստ, դե նախ պատասխան տուր

… ոչ Զոհրաբյան Նաիրային եմ ճանաչում, ոչ էլ առավել ևս՝ Գևորգ Պետրոսյանին, բայց էդ որ Նաիրան Գևորգի անցած ճանապարհն է մատնացույց անում, հին անհետաքրքիր մեռելներ հանում ջրի երես, ո՞նց ես էլ չհիշեմ ու հաշիվ չպահանջեմ, թե՝ այ Նաիրա, էդքան որ անհանգիստ ես քո կուսակցության վարկի համար, դե նախ պատասխան տուր, թե ԲՀԿ-ն ինչպես խաբեց հազարավոր […]

«Marlboro»-ն դատի է տվել «Ararat»-ին

Մոսկվայի դատարանում լսվում է «Philip Morris Brands Sarl» ընկերության պահանջով դատական գործը ընդդեմ հայկական «Ararat»-ի։ Ամերիկյան ընկերությունը պահանջում է արգելել հայկական «Ararat» ծխախոտի շրջանառությունը Ռուսաստանի տարածքում, քանի որ, համաձայն հայցվոր կողմի ներկայացրած դիմումի՝ «Ararat»-ը սպառողին մոլորեցնում է՝ այն իր դիզայնով հիշեցնում է «Marlboro» ծխախոտը, հայտնում է eadaily.com-ը։ Հայցում նշում է, որ այսպիսով, «Ararat»-ը խանգարում է «Marlboro»-ի շրջանառությանը: Մինչդեռ պատասխանող կողմը […]

«Հայկական վերածնունդ»-ը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 15-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում ՀՎԿ պատգամավորները ներկայացրել են կուսակցության մոտեցումները ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման ևընտրակեղծիքների դեմ պայքարի վերաբերյալ: Դրանք են. ա) ցուցակների ճշգրտումվրացական տարբերակով` ապահովելով […]

Հրամանատարը զեկուցագիր գրեց, որ հրաման չեմ կատարում.սրտի հիվանդությամբ տառապող զինվորը պատմում է

«Ծառայությանս երկու-երեք ամսվա ընթացքում անընդհատ ինձ վատ եմ զգացել: Մի քանի անգամ եղել եմ բուժկետում, որտեղ արձանագրվել է, որ ես բարձր ճնշում եմ ունենում և սիրտս արագ է աշխատում: Վերջին անգամ  պալիգոններ ենք բարձրացել՝ «բռոնըվի կասկով»  2 կիլոմետր դիք էր: Շատ դժվար բարձրացա, երբ տեղ հասանք ու պետք է շարվեինք՝ չկարողացա: Նստել էի գետնին, որովհետև […]

Ժամանակն է

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Հայաստանի իշխանությունները վերջերս բազմաթիվ  հայտարարություններ են արել, հավաստիացնելով, որ պատրաստ են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ: Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները դեռեւս որեւէ կերպ չեն հաստատում այդ պնդումները: Հասկանալով, որ Ընտրական օրենսգիրքը կարեւորագույն փաստաթուղթ է, որի հիմնական դրույթները պետք է ընդունվեն ո՛չ թե իշխող կուսակցության […]

Ոստիկանապետը փոխում է ուղղությունը

Մարտի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ: Ոստիկանության պետն անդրադարձավ հանդիպման նպատակին ու խնդիրներին: Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին: Ոստիկանության պետն ընդգծեց, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարում 665 ստուգում է իրականացրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում: Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի