18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ խնդիր կա Աշոտյանի հետ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է իր և նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ իր հարաբերություններին: «Մենք ջերմ հարաբերություններ ունենք, և որևէ պատճառ չկա խնդիրներ ունենալու: Պարոն Աշոտյանին երկար տարիներ է ճանաչում եմ: Իմ նախարար լինելու տարիներին, նա ակտիվ էր»,-ասաց նախարարը: Լևոն Մկրտչյանը  նշեց, որ  Աշոտյանը պաշտոնավարել է շատ լավ: «Վստահ եղեք, որ իմ կողմից […]

«Բորուսիա»-ն պարտության մատնեց «Տոտենհեմ»-ին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին: «Բորուսիա»-ն  սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ին ու պարտության մատնեց  այդ թիմին: Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Նշենք, որ  պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին, Լոնդոնում:

Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց

Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ազատոճային,   70 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանն այսօր հաղթանակով մեկնարկեց: Մեր ըմբիշը որակավորման փուլում 7:0 հաշվով հաղթեց գերմանացի Լենարդ Վիքելին: 1/8 եզրափակչում Սաֆարյանի մրցակիցը կլինի  Լատվիան ներկայացնող Ալանս Ամիրովսը:

Թուրքիայի հետախուզությունը փորձում է հայկական ծագում գտնել Դինքին սպանողների անցյալում

Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, գրում է Ermenihaber.am-ը: «Ակոս» -ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, […]

Անընդունելի է, երբ դպրոցի տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ կրթօջախը հեռու բավարար լինելուց. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հանրակրթության վարչության և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ոլորտների պատասխանատուները ներկայացրել են 2015թ.-ի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետը իր հստակ դիտարկումներն է արել հանրակրթության վարչության աշխատանքների հետ կապված: «Համայնքային կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի  ամենօրյա […]

Ո՞րն է ավագ դպրոցի դերը.նախարարը առաջարկում է /վիդեո/

ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի սկզբում հանգամանորեն  ներկայացրեց  կրթական ոլորտում առկա հիմնական խնդիրները: Նախարարը նշեց, որ խնդիրը երկու հարթության մեջ է` կրթության առաքելությունը, որի մասին մոռանում ենք, և այդ առաքելությունից բխող շղթան: «Կան մի շարք խնդիրներ կրթական ոլորտում, որի պատճառով քաղաքացիների մոտ անբավարարվածության զգացում է առաջանում: Օրինակ` ավագ դպրոցը: Այն պետք է […]

Թուրքիայում փորձում են «արմատախիլ անել» ընդդիմադիր թերթերին

Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին միահամուռ կերպով լծվել են ընդդիմադիր թերթերին ու կայքերին արմատախիլ անելու գործընթացին:   Նմանօրինական քաղաքականության հերթական օրինակը օրերս Թուրքիայում գործող միակ խոշոր ընդդիդամիր պարբերականի՝ Zaman-ի ղեկավարության փոփոխությունն էր: Նախ Ստամբուլում տնօրենների խորհուրդը հեռացրել է աշխատանքից թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջիին, ապա ոստիկանությունը թույլ չի տվել աշխատակիցներին մտնել խմբագրության շենք: Իսկ Ստամբուլի դատարանը թերթի […]

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը ներկայացվել է հնդկահայ համայնքին/ վիդեո

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը նախօրեին ներկայացվել է Հնդկաստանում ապրող հայերի ուշադրությանը: Կոնտրաստների երկիր Հնդկաստանի ամենահայտնի խորհրդանիշը Թաջ Մահալն է, սակայն քչերը միայն գիտեն՝ ով էր իրականում այն կինը, ում հիշատակին կանգնեցվել է սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս վայրերում՝ դեռ միջնադարում ձևավորելով ամենաազդեցիկ համայնքներից մեկը: Ինչպե՞ս մահմեդական Թաջ Մահալի […]

Պերմյակովի 7 ծառայակիցները չեն ներկայացել դատարան

Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում կես ժամ ուշացումով մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այսօրվա դատական նիստում առաջինը վկայություն է տվել սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը, ով նշել էէ, որ իրենք տարվա մեջ երկու անգամ պլանային աշխատանքներ են իրականացնում ուղեկալի տարածքում` ուղեկալի […]

Դրամապանակը վարորդն էր գողացել

Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային և բանկային քարտեր: Ոստիկանները պարզել են, որ դրամապանակը գողացել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, ով հայտաբերվել և տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի