19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանություն բերման ենթարկված մականունավորների մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և կեղծ թղթադրամներ հայտնաբերվեցին

Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես և թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, և ուղևոր` 1990 թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» մականունով:

Խուզարկությամբ Հ. Թորոսյանի մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարի, անհայտ տիպի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տ/չ 7 փամփուշտով, իսկ Մ. Գևորգյանի մոտից՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված 0.19 գ կշռով «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, բժշկական կաթոցիչ՝ «Մարիխուանա» թմրամիջոցի նմանվող նստվածքով, ակնհայտ կեղծ հատկանիշներով՝ կրկնվող սերիա-համարներով, 20.000 և 10.000 դրամ անվանական արժեքով 2-ական թղթադրամ:

Հ. Թորոսյանը և Մ. Գևորգյանը ձերբակալված են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ