13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եվս 45 օր

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր  բավարարել է նախաքննական մարմնի ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը  եւս  45 օրով  երկարացնելու միջնորդությունը:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատարանը մերժել է նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան գրավով ազատ արձակելու համար:

«Որեւէ հիմք քննիչը չուներ: Ասում է՝ ուսումնասիրել են Ազատության հրապարակում Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը եւ պարզել, որ մի ոտք հարվածում է ոստիկանին: Պետք է պարզեն դա ո՞ւմ ոտքն է:  Բայց դա Գեւորգ Սաֆարյանի  ոտքը չէ»,- ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել է Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո: Նա դեկտեմբերի 31-ից գտնվում է անազատության մեջ:

Մանրամասը՝ a1plus.am կայքում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ