25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ընբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարտի 10-ին մրցագորգ էին դուրս եկել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի Միհայի Եսանուին: 1/8 եզրափակիչում, սակայն,  հայ ըմբիշը 0:5 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպին, վրացի Վլադիմեր Խինչիգաշվիլուն: Վերջինս […]

Ի վերջո, ինչ է կատարվել Կիև-Երևան ինքնաթիռում

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ  ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ծիրունյանի տարածած այն տեղեկությունը, թե «փետրվարի 22-ին Հայաստան թռչող ինքնաթիռը 95 % -ով գտնվել  է վթարային վիճակում» չի համապատասխանում իրականությանը: «Այդ օգտատիրոջ գրած և ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Սա ընդամենը վարկաբեկելու փորձ է»,-նշեցին լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, Հայկ Ծիրունյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.« […]

ՀՀ նախագահը աջակցում է Ռուսաստանին սիրիական հարցում

Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ նախկինի նման՝ Հայաստանը աջակցում է Ռուսաստանին սիրիական հարցում, գրում է РИА Новости-ն։ «Ինչպես բազմիցս ասել եմ, մենք հստակ աջակցում ենք Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական հարցում»,- ասել է նա։ Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարման մասին պայմանավորվածությունները կարող են դառնալ «այդ […]

Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սերժ Սարգսյանին քննարկել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ տնտեսական համագործակցության խորացումը

Մոսկվայում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր, գրում է ТАСС գործակալությունը։ ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խորանում է տնտեսական համագործակցությունը: «Մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք […]

Հոլիվուդի ամենահայտնի զույգի դուստրը զարմացնում է /ֆոտոշարք/

Հոլիվուդյան ամենահայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 9 տարեկան դուստրը՝ Շայլոն, չնայած տարիքին, արդեն աչքի է ընկնում համարձակ քայլերով ու անգամ քաղաքական հայացքներով։ Նախ Շայլոն հայտարարեց, որ ինքը իրեն տղա է համարում, եւ հենց մեծանա, սեռափոխություն է անելու։ Աղջնակը միշտ տղայի շորեր է հագնում ու իրեն տղայի նման պահում։ Հիմա էլ Շայլոն ակտիվ կերպով […]

Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Ներկայացվել և քննարկվել են, մասնավորապես, հարկային վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավման ուղղությամբ առաջարկվող փոփոխությունները: Արծարծվել են գործարար միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման վրա քննարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող […]

Հայ շախմատիստները մեդալ չնվաճեցին

Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցում էին նաև մեր շախմատիստները: Ա խմբում հանդես եկած մեր շախմատիստները՝ Տիգրան Լ.Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մ.Մարտիրոսյանը ինը հնարավորից վաստակեցին 5-ական միավոր և բաժանեցին 21-36-րդ տեղերը: Բ խմբում լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Նա  6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կես միավորով հետ […]

Ամուսինը 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել կնոջ դին

Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչն այսօր ժամը 08:30-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը հանդիսանում էր 52-ամյա Զոյա Գ.-ն, ում 5 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերել ամուսինը: Աղբյուրի տեղեկություններով՝ կինը […]

Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում

Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝նվիրված Արցախին առնչվող խնդիրներին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպեսնաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցածԲերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնիտնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմիներկայացուցիչ Գեյլ Պելերինը: […]

Կկառուցվեն նոր ջերմատներ եւ կհիմնվեն նոր այգիներ

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրականընկերության փոխնախագահներ Մանուել Վալդեսին և Անտոնիո Լուկեին` գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագրով նախատեսվողհամատեղ ծրագրերը քննարկելու նպատակով: Հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 2015 թվականի հունվարին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գլոբալ դեզառոլոս ևինժեներիա» ընկերության միջև, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կառուցել 5 հա ջերմոցային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի