19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուբլին շարունակում է անկում ապրել․ մասնագետները խուճապ չեն տեսնում

Ռուսական ռուբլին մեծ թափով անկում է ապրում, սակայն ոչ ռուս մասնագետները, ոչ Կրեմլը խուճապի պատճառ չեն տեսնում։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ Կենտրոնական բանկը հետեւում է իրավիճակին եւ մի շարք սցենարներ ունի՝ իրավիճակը հարթելու։ Sberbank CIB-ի ավագ մասնագետ Վլադիմիր Պանտյուշինը եւս համարում է, որ իրավիճակը խուճապային չէ։ «Ես սա […]

Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

2016 թվականի հունվարի 22-ին երեկոյան 20:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում Խմբի անդամներ Ա․ Զալյանը, Ա․ Սահակյանը ինչպես նաև փորձագետ Ա․ Սաքունցը հանդիպում են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ։ Հանդիպման ընթացքում դիտորդները և փորձագետը ներկայացրել են Հայկ Կյուրեղյանին […]

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

Այսօր՝ հունվարի 23-ին, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակված […]

Տամիֆլյուի ներկրման հետաքրքիր ցուցանիշները. Ժողովուրդ

Առողջապահության նախարարությունից թերթի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝անցած՝ 2015 թվականի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ։ Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ։ Ինչպես հայտնի է ՝ տամիֆլյուն համարվում է H1N1 տեսակի («խոզի գրիպ») վիրուսից […]

Չեն կարողանում բյուջե հաստատել. Հրապարակ

Շիրակավանի գյուղապետը 2015թ.-ից մնացել Է առանց ավագանի ու չի կարողանում հաստատել համայնքի բյուջեն։ Մեր տեղեկություններով՝ ավագանու անդամներից մեկը մեկնել Է խոպան, մյուսը դեռևս 2013թ. մեկնել Է պայմանագրային ծառայության, իսկ 2015թ. նոյեմբերին Էլ մահացել Է մեկ ուրիշը։ Մնացել Է ավագանու 2 անդամ, որոնք, սակայն, չեն կարող քվորում ապահովել։ Թերթի տեղեկություններ Էին հասել, թե առանց ավագանու մնացած […]

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի՞. Հայկական ժամանակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում Է իրականացնել Էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»։ Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է: Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձևավորվել է շուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումար։ Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկած պարզաբանման մեջ։ Դրանում […]

Աշխարհի ամենահմայիչ բժիշկն իրեն աճուրդի է հանդել /ֆոտո/

Նյու-Ջերսիից բժիշկ Միխայիլ Վարշավսկին People հանդեսի կողմից ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ բժիշկ։ Վերջերս նա համաձայնվել է բարեգործակալ աճուրդի մասնակցել։ Աճուրդի հաղթողը հնարավորություն կունենա բժշկի հետ ընթրել ռեստորանում։ Իսկ աճուրդի ընթացքում հավաքված գումարը կտրամադրվի բարեգործական ֆոնդին, որն օգնում է ուսանողներին։ Այս պահի դրությամբ արդեն 40 հազարից ավելի գումար է հավաքվել աճուրդին։ Այն ավարտվելու է հունվարի 27-ին։

Կարապի լճում Սուրբ Սարգիսն է շրջում /վիդեո/

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրենին Սուրբ Սարգիսը մարմնավորող երիտասարդը ձիու վրա շրջում էր Կարապի լճում և աղի բլիթներ բաժանում երիտասարդներին: Հետաքրքրական է, որ այդ արարողությունն արժանացավ նաև մանուկների ուշադրությունը, ովքեր վազում էին ձիու հետևից և Սուրբ Սարգսից աղի բլիթ խնդրում: Մանրամասները՝ տեսանյութում.

Իրավիճակը շարունակում է մնալ կայուն

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից  213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։ Իրավիճակը շարունակում է մնալ  կայուն։ Շարունակվում են  կանխարգելիչ և բուժական գործողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված