15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժիրինովսկին Թուրքիային է մեղադրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի համար

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուղիղ կապ է տեսնում Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ վերջերս կայացած բանակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի սրման միջեւ։ «Թուրքիան, ի պատասխան մեր պատժամիջոցների, փորձում են մեզ վատություն անել՝ մեկ ղրիմ-թաթարների համայնքին են օգտագործում, մեկ Հայաստանի դեմ են գործում՝ իբրեւ մեր հավատարիմ գործընկերոջ։ Այստեղ էլ Ադրբեջանի ու […]

Վստահ եմ` շուտով հաղթելու ենք. զինվորի մայր /վիդեո/

Այսօր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցում  բազմաթիվ հայեր հավաքվել էին՝ միասնական աղոթքով Տիրոջից գութ ու խաղաղություն խնդրելու: Պատարագը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Պատարագից հետո մեր թղթակիցը զրուցել է քաղաքացիների հետ: Վերջինիս հավաստմամբ՝ մեր քաղաքացիները մարտական են տրամադրված, ընկճվածություն ու  վախի զգացում չկա և ոչ մեկի մեջ: Զինվորի […]

Մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված “ТОС 1” տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ […]

Աստված իմ, զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին

Աստված իմ … դու ասացիր, որ քեզ հուսացողները երբեք ամոթով չպիտի մնան, ու որ քեզ ապավինողի կողքին հազարներ կնկնեն և աջին տասնյակ հազարներ,բայց նրանց ոչինչ չի մերձենա…ուրեմն խնդրում եմ քեզ , այսօր զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին, երբ կռվի դուրս եկավ հսկա Գողիաթի դեմ ու հովվական պայուսակից հանած լոկ մի […]

Հրատապ. զոհվել են Դարաբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը

Henaran.am-ի տեղեկություններով` հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Նախնական տվյալներով կա 5 զոհ, որոնցից երկուսը՝ Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղից են, որից մեկը նույն գյուղի համայնքապետ Մայիս Միրզոյանը: Ավտոբուսի մեջ է եղել նաեւ Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը, ով նույնպես մահացել է:  

Լավրովն ու Քերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համատեղ կոչ են արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հայտնում է РИА Новости-ն։

Վիճակը նետված է /վիդեո/

Քաղաքականությունը չի սիրում ռոմանտիզմ. այն առավել քան պրագմատիկ է` հաշվարկային, միայն թե ազգային զարթոնքն ու ինքնամաքրումը զոհասեղանին ռոմանտիկների նվիրաբերման հաշվին են լինում: Երբեմն այդ զոհողությունը ցավոտ է` համազգային տառապանքի ու երկքունքի գնով: Գուցե այս էլ նման փորձառություն է, որ վերջնահաշվարկում ազգային վերարժեւորում է խոստանում: Գոնե այս պահին հնարավոր է արդյոք ՀՀ երեք նախագահների կոնսոլիդացիա: Պատգամավոր Հովհաննես […]

Պատերազմը, ամենակարեւորը …

Պատերազմից շատ բան չեմ հիշում, միայն ապաստարանները, որտեղ հավաքվում էինք և ժամանակ առ ժամանակ փակում մեր ականջները: Այդ ժամանակ հայրս տանը չէր լինում` սահմանի վրա էր: Չգիտեի` ինչ սահման է, սահմանն ինչ է և չէի էլ ուզում իմանալ: Ուզում էի հայրս տուն գար ու վերջ: Երբ նա տանն էր լինում, մենք վախենալու ոչինչ չունեինք: Ես […]

ԻՊ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան՝ ԼՂՀ-ի դեմ կռվելու համար. Lifenews /վիդեո/

Ռուսական Lifenews-ի աղբյուրները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը՝ 50-70 զինյալ, լքել է սիրիական Ռաքքան։ Հաղորդվում է, որ նրանք Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերին։ Նշվում է, որ այս որոշումն իսկական սկանդալ է առաջացրել ԻՊ-ի ներսում, քանի որ նրանք համարել են, որ զինյալները խախտում են կանոնակարգը։  

«Ալիեւը փոշմանել է» /վիդեո/

Մարտական խաչ շքանշանի ասպետ, գնդապետ  Գարեգին Ջամբազյանը 1989 թվականի պատերազմի տարիներին մի քանի տանկ է վնասել: Այսօր արդեն պատկառելի տարիքում գնդապետը գնում է կիսատ թողած գործը ավարտելու: «Ալիևին խայտառակ ենք անելու, ինքը արդեն դա գիտի ու փոշմանել է արածի համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդապետ Ջամբազյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի