Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին
Մայիսի 18-ին Սոֆիայում կայացավ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ նախարարների կոմիտեի 126-րդ նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԵԽ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ներկա էին և քննարկումներին մասնակցեցին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։ Իր խոսքում անդրադառնալով Եվրախորհրդի օրակարգային հարցերին՝ […]





































