08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ֆորմուլա-1». Ադրբեջանը գովազդելու համար անիմաստ ջանքեր գործադրվեցին

Ադրբեջանում մեկնարկել են «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումները։ Իշխանություններն անում են հնարավորինս՝ «Ֆորմուլա-1»-ի շնորհիվ երկրի գովազդն ապահովելու և երկրում առկա իրավիճակը դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Սակայն միջազգային կազմակերպություններն ահազանգում են այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքները զանգվածային ոտնահարվում են, ուստի այդ երկրում նման լայնամասշտաբ միջոցառման իրականացումն անթույլատրելի է: Անդրադառնալով «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումներին […]

Ի՞նչի համար ձերբակալվեց /վիդեո/

«Ժիրայր Սեֆիլյանը բավականին մտածող անձնավորություն է և չեմ հավատում, որ նա գնար այնպիսի քայլերի, որ առիթ դառնար նրա ձերբակալմանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սեֆիլյանի ձերբակալումը Գագիկ Սարուխանյանը կապում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության և Սեֆիլյանի պատասխանի հետ: «Միգուցե Թալիշի գրավման պատրաստակամությունը առիթ դառավ: Չեմ կարծում, Սեֆիլյանը այն անձնավորությունը չի , […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ոլորտը, որ ներկայացնում եք դուք, առանձնակի է կարևորվում հանրության կողմից, քանզի մարդիկ ամեն օր ձեզ են վստահում իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը: Եվ դուք, մասնագիտական ձեր բարձր պատրաստվածությամբ ու պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր եք փրկում: Ձեր նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ […]

‹‹Անդրկուլիսյան պայանավորվածություններով փորձում են թափանցել ԱԺ››

‹‹ՀՀ-ում ընդդիմությունը ավելի շատ հենվում է ոչ թե ընտրազանգվածի վրա, այլ փորձում է պայմանավորվել իշխանությունների հետ, անդրկուլիսյան պայանավորվածություններով թափանցել ԱԺ››, – Henaran.am– հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Վերջինս շեշտեց՝ քառօրյա պատերազմից հետո բողոքական ընտրազանգվածն ավելի է ընդլայնվել: ‹‹Բողոքական զանգվածներին  ղեկավարել ցանկացող ուժեր գուցե կան՝ հատկապես նորաստեղծ կուսակցությունների մեջ, բայց այժմ բողոքականների կողքին չի կանգում […]

Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական քայլեր կան․ Ուորլիք

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն: «Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա:

Հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզ Արագած գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ավետիք Խ.-ին, ով փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:  

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավականին օգտակար էր. Էդվարդ Նալբանդյան

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբա նդյանը: «Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու […]

Ցանկացել են սպանել Դոնալդ Թրամփին

Լաս-Վեգասում ԱՄՆ-ի թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցող հանրահավաքի ժամանակ մի տղամարդ փորձել է ոստիկանից խլել նրա զենքը։ Երբ նրան ձերբակալել են, տղամարդը հայտարարել է, որ զենքը իրեն պետք էր՝ Թրամփին սպանելու համար, փոխանցում է  Reuters-ը։ Նշվում է, որ 19-ամյա Մայքլ Սենդֆորդը Թրամփի ելույթի ժամանակ փորձել է խլել զենքը, որպեսզի հենց այդ պահին գնդակահարի նախագահի թեկնածուին։ Ոստիկանությունը […]

Անարդյունք /վիդեո/

ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոչ մի նպատակ չի տեսնում «Համախմբում»  կուսակցությանը միանալու համար: «Եթե լինի լայն համախմբում, իհարկե, անելիքներ կան, բայց մեկ կամ երկու քաղաքական ուժերի դաշինքը, որևէ արդյունք չի տալու, այլ նաև վտանգելու է տվյալ քաղաքական ուժի մուտքը Ազգային ժողով»: Անդրադառնալով տարածված խոսակցություններին, թե […]

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին

Այսօր՝ հունիսի 21-ին առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպեց և զրուցեց  Ժիրայր Սեֆիլյանի հետ: Զրույցի ընթացքում Ժ.Սեֆիլյանը հայտնեց, որ իր  մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի