10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեք զինծառայողներ վերակենդանացման բաժանմունքում են.նախարար

«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվում ստացած երեք զինվոր դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,-այսօր՝ հունիսի 23-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Այսօր Ռոլանդին կարողացել են բակ իջեցնել` մաքուր օդի, բոլորի մոտ կայուն դինամիկա կա,  դրական միտումներով և հուսով եմ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով  բուժումը Գերմանիայում շարունակող Արման Լազգիյանին, Մուրադյանը տեղեկացրեց, որ վերջինիս  մոտ վիճակը կայուն է.

«Գրեթե ամենօրյա կապի մեջ ենք իրենց հետ և Համբուրգի հիվանդանոցի հետ, որտեղ նա անցնում է իր բուժումը: Եվ ակնկալիքներ կան, որ հետագայում տեղափոխեն նեղ մասնագիտացած հիվանդանոց, որի հետ ևս փորձում ենք կապ հաստատել»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ