Հուլիսի 10-ից 17-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Երեւանում հուլիսի 10-ից 17-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը։ Այս տարվա փառատոնին առաջին անգամ ներկայացված կլինեն դանիական ու բասկական ֆիլմեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այս տարվա փառատոնն առանձնահատուկ է, որովհետև Հայաստանը նշում է անկախության 25 ամյակը: «Ուրախ եմ, որ, մշտապես մեծ ուշադրություն կա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նկատմամբ։ […]