15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

‹‹Այդ երևույթն անընդունելի է››

 

‹‹Մենք պիտի ամեն ինչ անենք, որ խաղաղ հանգուցալուծման հասնենք: Այդ երևույթն անընդունելի է››, – անդրադառնալով Երևանում ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Վերջինս շեշտեց՝ բռնությունը լավ բանի չի հանգեցնի:

‹‹Իշխանության ու զինված ջոկատի ներկայացուցիչները, կարծում եմ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն և քննարկեն հարցերը, որպեսզի արյուն չթափվի: Մեկ զոհ արդեն կա: Պետք է այնքան իմաստուն լինենք, որ զոհեր չտանք: Ես կատարվածը ոչ մի կերպ չեմ արդարացնում, բայց, ամեն դեպքում, իշխանությունները պիտի եզրակացնեն, որ ժողովուրդը  լավ օրի չէ, որ այս վիճակն է ստեղծվել:

Ես՝ որպես մտավորական, բացասական  եմ գնահատում այդ արարքը: Պիտի  կարողանանք կատարվածի պատճառներն էլ ընկալել, մտորել, հասկանալ, թե ինչու այդպես եղավ››, – ասաց Լիլիթ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ