29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի ինտերպոլի կողմից հետախուզվում էր

Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ին։ Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 249, 250, 25 հոդ. /ավազակային հարձակում/ մեղադրանքով:

Էջմիածնում առաջադրվել է 3 թեկնածու.գործող քաղաքապետը գեներալ Մանվելի որդին է

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, այս համայնքում կմրցեն գործող քաղաքապետ, անկուսակցական, ինքնառաջադրված Կարեն Գրիգորյանը, անկուսակցական, քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Խաչատրյանը եւ Արթուր Թումանյանը, որի աշխատանքի վայրը նշված չէ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում […]

«Գրադը ընկել էր տղայիս վրա…».երկու զինվոր` հայրենիքին/վիդեո/

«1992 թվականի սեպտեմբերին գրադը ընկավ տղայիս վրա ու նա մահացավ: Ես իմ գյուղը չթողեցի ու նրա մահից հետո ևս մեկ դուստր, ապա զույգ տղա ունեցա: Զույգ տղաներս արդեն զինվոր են՚»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանային  Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Էդիկ Բուդուրյանը: Բուդուրյանը փաստեց, որ զոհ ունենալը միայն ավելի ամրապնդում է մարդու հավատը: «Մնացել […]

Գյումրեցի կինը հանձնեց զինամթերքը

Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Սվետլանա Մ.-ն եւ կամավոր հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի 36 փամփուշտ: Կինը հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իրենց տան նկուղից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Զինամթերքը հանգուցյալ ամուսինն իր հետ բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո:

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. փաստաբանը ահազանգում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. արդեն 3-րդ օրն է՝ նա չի կարողանում շարժել ոտքի մատները, իսկ վիրահատությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է: Այս մասին հայտնում է Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը: Հովհաննես հարությունյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ […]

Արարատ Խանդոյանի փաստաբանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածայաին անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված  Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանի խոսքով՝  քննիչը  ներկայացրել է փորձաքննության արդյունքները, որոնք ըստ փաստաբանի՝ որեւէ առնչություն չունեն իր պաշտպանյալի հետ: Նշենք, որ Արարատ Խանդոյանին, որ «Սասնա ծռերի» անդամ  […]

Արամ Հարությունյանի շենքի համար`127,2 մլն դրամ. ՀԺ

«Պետական բյուջեից միայն 2016թ. 127,2 մլն դրամ կամ մոտ կես մլն դոլար է հատկացվում կառավարության շենքի դիմացը՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությանը 2150քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում են տեղակայված Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ: Բանն այն է, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Ղարաբաղի գազալցակայաններում աստղաբաշխական գներ են. Հրապարակ

«Եթե Հայաստանի գազալցակայաններում 1 խմ գազի սակագինը տատանվում է 170-200 դրամի միջակայքում, ապա Ղարաբաղում գործում է 350-370 դրամ սակագինը։ Խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, սակայն այն որևէ կերպ լուծում չի գտնում։ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն, Արցախի վարորդների վկայությամբ, վաճառվում է ավելի թանկ և անորակ […]

Հասմիկ Պողոսյանը ոլորտը համալրում է հավատարիմներով. Հրապարակ

«Մոտ կես տարի առաջ Ազգային գրապալատի տնօրեն նշանակվեց Գեւորգ Հարությունյանը, որը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավոր խորհրդական Նաիրա Եղիազարյանի ամուսինն է: Նա առավել հայտնի է որպես մեր գործընկեր եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող: Բայց իր կենսագրության այդ հատվածի մասին չի սիրում խոսել: Մեզ հետ զրույցում նա մի քանի անգամ հիշեցրեց, որ մասնագիտությամբ սոցիոլոգ է եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի