08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն է եղել. կա տուժած

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 217 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն (հնարավոր է գազի բալոն է պայթել). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ. ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ: Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում տեղի […]

2016թ.-ի ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է կառուցել շուրջ 270 թեքահարթակ

Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային […]

Հույս ունենք, որ Կ. Կարապետյանը չի ենթարկվի «Կրեմլի» ճնշումներին. Ա. Սադոյան (վիդեո)

Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ցավալի է համարում, որ երեք նախագահներիի դեպքում արդեն ունեցել ենք 13 վարչապետ: «Հանրային խորհուրդն ուզում է  առաջարկել բոլոր քաղաքական ուժերին, որ եթե քաղաքական ծրագրեր, ասելիք ունեն, սրանից էլ հարմար առիթ, թող ներկայացնեն: Հիմա կասեն` միևնույնն է, չեն անելու: Ախպեր ասեք, թող չկիրառվի, բայց թող ժողովուրդն իմանա»,-այսօր «Հենարան» ակումբում  ասաց Ա. […]

Բոլոր վարչապետներն էլ խոստումներ են տվել. Անուշ Սեդրակյան

«Երբ մենք խոսում ենք հրաժարականների մասին, բայց մոռանում ենք այն իրադարձությունները, որ ապրիլից մինչեւ հուլիս եղան Հայաստանում, դա եւ ապրիլյան պատերազմն է, եւ սահմանային բախումները, եւ «Սասնա ծռերի» երեւույթն էր: Այդ բոլոր երեւույթները փաստում են, որ Հայաստանում հասունանում է սոցիալական դժգոհությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։   Բանախոսը շեշտեց՝  վարչապետի […]

Գողության՝ 11, խարդախության՝ 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության՝ 11, խարդախության՝ 7, հարկերից խուսափելու 5 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա […]

Վլադիմիր Սոլովյովը՝ Կարեն Կարապետյանի նշանակման մասին

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն։ Թվիթերի իր էջում հաղորդավարը գրել է․ «Շնորհավորում եմ, երկար տարիներ ճանաչում եմ պարոն Կարապետյանին, հուսով եմ՝ նրա մոտ ամեն բան կստացվի»։

Աննան հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Աննա Մ.-ն, ով սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:

Հանրային խորհուրդն անդրադարձել է վարչապետի հրաժարականին և մի շարք այլ հարցերի

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Խորհուրդն անդրադարձել է նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարությանը: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում Հանրային խորհուրդն արդյունավետ համագործակցել է ՀՀ կառավարության հետ: Միաժամանակ, ներկաները համակարծիք […]

Մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը

ԼՂՀ Աժ մամլո ծառայությունից հայտնում են. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները եւ մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների […]

Չի կարելի. Էջմիածնում շարունակվում է թեժ պայքարը

Ամենայն  Հայոց  հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը Կարեն Գրիգորյան քաղաքապետից առաջ և այսօր Ուզում ենք խոսել Էջմիածնից, մեր քաղաքից, բայց ոչ այսօրվա քաղաքի մասին, այլ մինչև Կարեն Գրիգորյանը: Մենք հիշում ենք,  ուրեմն դուք էլ եք հիշում, որ լինելով Ամենայն Հայոց հոգևոր կենտրոն, Էջմիածինը չուներ մաքրություն, չուներ կանաչապատում, չուներ բարեկարգ մանկապարտեզներ, չուներ երեխաների համար անհրաժեշտ խաղահրապարակներ, չուներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի