04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջոն Քերին շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 25- ամյակի առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և անձամբ իրանունից շնորհավորական ուղեձ է հղել հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։

Ջոն Քերիի ուղերձում մասնավորապես ասված է.

«Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին: Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:

Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում  խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ