Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը: «Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ և պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ: Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային […]





































