28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընդդիմությո՞ւն են, կհամոզե՞ք, չէ, ֆալշ են. Արամ Մանուկյան (վիդեո)

«ՀԱԿ-ը մասնակցում էր, և ամենալավ արդյունքը ցույց է տվել Արարատում, ունենք ավագանի, առաջիկայում մեծ համայնքներում ունենք մասնակցություն: Դրա պատասխանը հետևյալն է՝ իշխանությունը շատ թուլացած է, եթե թուլացած չլիներ, 4+4 ֆորմատը չէր կայանա ու չէր ստորագրվի, իսկ այս պահին նորմալ ընտրություններ անցկացնելու համար մեր կողքին են կանգնած միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական խմբերը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀԱԿ-ի չմասնակցությունը ՏԻՄ ընտրություններին: Պատգամավորը նշեց, որ իրենք ստիպել են իշխանություններին գալ ու այդ կետը ստորագրել, և հույս կա, որ նորմալին մոտ ընտրություններ լինեն: «Բայց կեղծիքներ իշխանությունը փորձելու է ամեն կերպ անել, բայց կեղծիքների դաշտն այն չէ, ինչ որ կար»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններից առաջ կորցնում է ընդդիմության դաշտում ունեցած իր գերակշիռ դերը, պատգամավորը պատասխանեց. «Գյումրիում և Վանաձորում շատ ակտիվ ենք լինելու ու պատրաստվում ենք պառլամենտական ընտրություններին, մեր ակտիվությունը հիմա կսկսվի, իսկ այսօր ու այդ ընտրություններին լինելու են  կեղծ ընդդիմություններ, ու նրանց վրա ավելի շատ փող է ծախսում իշխանությունը, քանի ՀՀԿ-ի վրա: Ընդդիմությո՞ւն են, չէ, կհամոզե՞ք, որ ընդդիմադիր են, չեք համոզի, ֆալշ են, նպատակը ընդդիմադիր դաշտը պառակտելն է»: Հետաքրքրվեցինք նաև՝ հանրահավաքներ անելու են, Մանուկյանը պատասխանեց, որ տեղական հանրահավաքներ կլինեն:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հիմիկվա ՀԱԿ-ը 2008 թվականի ՀԱԿ-ն է, պատգամավորը պատասխանեց՝ գաղափարի առումով այո, իսկ որ ընտրազանգվածը պակասել է, ըստ նրա, պատճառն այն է, որ ամենաշատն արտագաղթում է իրենց ընտրազանգվածը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ