28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ինձ առավոտից փորձել են համոզել, որպեսզի դուրս բերեն ընտրատեղամասից». Նոր կյանքի գյուղապետ

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում չնայած նրան, որ ընդդիմությունը մի քանի համայնքներում հաղթանակ է տարել, սակայն միևնույնն է իշխանությունը կիրառել է ընտրական գործընթացներում հայտնի բոլոր մեթոդները: Այսօր  ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ  իրենց կուսակցությունը երեք համայնքում էր թեկնածու առաջադրել Իրինդում, Ոսկեվազում և Նոր Կյանքում: Առաջին երկու համայնքներում կուսակցությունը պարտվել է, իսկ Նոր Կյանքում՝ հաղթանակ տոնել: «Այս ամենը պայմանավորված է մեր թիմի աշխատանքով, ինչպես նաև ընտրատեղամասում կատարված լավ աշխատանքով»,- ասաց Ալեն Սիմոնյանը: «Հրազդանում որևիցե ձայն չի գողացվել, ու մեծ հաշվով մենք այստեղ կիրառեցինք Հրազդանի փորձը, իսկ գումար բաժանելը իր գործոնը չունեցավ:

Հուսանք Գյումրիում և Վանաձորում նույնը կկրկնվի»: Ասուլիսին ներկա Նոր Կյանքի ընտրված գյուղապետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ շուրջ մեկ տարի է, որ հանդիսանում է կուսակցության անդամ: Նոր Կյանքում 17 տարի շարունակ գյուղապետ ընտրված ՀՀԿ-ական արդեն նախկին գյուղապետին ինքը հաղթել է շնորհիվ իրատեսական ծրագրերի, լավ թիմային աշխատանքի: Խոսելով հետընտրական տրամադրություններից՝ Գարիկ Սարգսյանը նշեց, որ համայնքում բոլորի տրամադրությունը բարձր է: «Մեկը մյուսին աչքալուսանք էին տալիս, որ 17 տարի անց գյուղում գյուղապետ փոխվեց, մեր գյուղի մեծ մասը գտնվում է արտերկրում, և բոլորը զանգում ու շնորհավորում էին»:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք նախկին գյուղապետը շնորհավորել է, Գարիկ Սարգսյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ առիթ չի եղել հանդիպելու, սակայն հեռախոսազանգով էլ շնորհավորանք չի ստացել:

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե կապ չունի, թե որ կուսակցությունից է ընտրվել համայնքապետ, միևնույնն է իրենց հետ է աշխատելու՝ Գարիկ Սարգսյանը հիշեցրեց, որ Լեռնիկ Ալեքսանյանը Արարատի մարզի Դավալու համայնքից է, ու նախորդ տարի Սահմանադրական փոփոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ ինքը դիրտորդ էր, Ալեքսանյանն ու բազմաթիվ այլ իշխանականներ փորձել են իրեն համոզել դուր գալ ընտրատեղամասից, որպեսզի իրենք կատարեն իրենց գործը: «Ինձ առավոտից փորձել են համոզել, որպեսզի դուրս բերեն ընտրատեղամասից, ոստիկանները, թաղային հեղինակություններ, նույնիսկ իրավապահ մարմիններից մեկը զանգել էր և խնդրել էր տասը րոպեով դուրս գալ, ես մերժել եմ, ասել եմ, որ այսօր ոչ ոքի մեկի բարեկամը չեմ»,- նշեց Գարիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է, թե անելու է կադրային ջարդ, թե ոչ, Սարգսյանն ասաց, թե բոլոր նրանք, ովքեր չեն կատարի իրենց պարտականությունները ի շահ գյուղի, պետք է հեռանան: «Գալու են երիտասարդներ, ովքեր ունեն լավ գաղափարներ, ծրագրեր»,- նշեց նա:

Նորընտիր գյուղապետը խորհուրդ տվեց ՀՀԿ-ին և այդ կուսակցության ջանքերով գյուղապետ դարձածներին աշխատել, հակառակ դեպքում ընտրություններում պարտվելու են:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ