28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այս տարի «Խորովածի փառատոնին» կլինեն նորամուծություններ

Խոհարարական միտքը պետք է երբեք կանգ չառնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնտեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ անդրադառնալով  սեպտեմբերի 24-ին Ախթալայում կայանալիք «Խորովածի փառատոնի» եւ դրա կարեւորության մասին:
 
«Արդեն 8-րդ տարին է, որ միասին հավաքվում ենք այս փառատոնի շուրջ: Համոզված եմ, որ լրագրողների կոմից 8 տարի շարունակ հնչող հարցերը տարեց տարի ստանում են իրենց պատասխանները: Ինչպես ամեն տարի՝ այս տարի եւս փառատոնի ընթացքում կլինեն մի շարք նորամուծություններ: Մեր փառատոնը ոչ միայն հետաքրքրել է մեր վրացի գորընկերներին, այլեւ նրանց համար թեմա է դարձել ֆիլմ նկարահանելու համար», – ասաց Սեդրակ Մամուլյանը:
 
 
Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ իր  անդրադարձավ  «Խորովածի փառատոնի» նշանակության ու կարեւորության մասին:
 
«Փառատոնը կարեւոր է մի քանի պատճառներով: Այն մեծ նշանակություն ունի համայնքային զբոսաշրջության զարգացման հարցում, այն նպաստում է միջմշակութային երկխոսությանը, տարածքային եւ տնտեսական զարգացմանը: Այնպես որ՝ միջոցառումը գեղեցիկ ավանդույթ լինելուց բացի՝ նաեւ կարեւորագույն գործառույթ է կատարում», – ընդգծեց Մեխակ Ապրեսյանը:

 
 
 
Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց նաեւ, թե որ անվանակարգերում են մրցելու մասնակից խոհարարները.
 
«Խոհարարները կմրցեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում: Կլինեն պարգեւներ՝ մեդալների եւ գավաթների տեսքով»:
 
 
 
Մամուլյանի խոսքով՝ խոհանոցում նորամուծությունները միշտ էլ կարեւոր են.
 
«Աշխարհում շատերը Հայաստանն անվանում են «Խորովածի երկիր»: Սակայն մեր խոհանոցը միայն խորովածից բաղկացած չէ, բայց միեւնույն է՝ խորովածի պատրաստման եղանակներն էլ զարգացումների եւ նորամուծությունների կարիք ունեն»,-նշեց նա:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ