03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամրջելով դպրոցն ու ընտանիքը. Գալուստ Սահակյանի ուղերձը

«Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհետեւ դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք: Մանկավարժ լինելը եւ մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են […]

Նախագահը Սեյրան Մուշեղիչին ավելի լավ պաշտոն է տալու. գեներալ (վիդեո)

«Միշտ էլ փոփոխություն պիտի լինի: Նախ մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել, շատ լավ պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր, բայց երկար տարիներ որ մի մարդ նույն տեղում մնում է, իրա թերությունները աչքին չեն գալիս: Հիմա մեր նախագահը բանակից բոլորիցս լավ գիտի, իսկ ով ասում է, որ Վիգեն  Սարգսյանը բանակում չին ծառայել, չարաչար […]

Ղարաբաղյան հակամարտության ապագան քննարկում են ԱՄՆ-ի վերլուծաբանները

Միացյալ Նահանգներում վերլուծաբանները շարունակում են քննարկել ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումներն ու կարգավորման հեռանկարները, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Վաշինգտոնում Ջորջ Մեյսոնի համալսարանում գիտական հանրությանն է ներկայացվել ամերիկյան եւ մի շարք այլ կազմակերպությունների միջոցներով հրատարակված Հակամարտությունների վերափոխման հանդեսի առաջին համարը: Հանդեսի գործադիր խմբագիր, հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի համահիմնադիր Ֆիլ Գամագելյանի խոսքով, նախագիծը եզակի է իր բնույթով. «Սա […]

Եղել է քաշքշուկ…քաղաքական պրոցեսներ են. վանաձորյան միջադեպի վերաբերյալ Բիշարյանի պարզաբանումը (վիդեո)

«Այնքան որքան տեղյակ ենք, այդքան մենք մեր հայտարարությունը արել ենք, որ եղել են քաշքշուկներ, որ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալների, այդ խմբի էլի, ընտրակաշառք են բաժանել, ու դրա հետ կապված, այդքանը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՎԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով Վանաձորում երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ, ըստ լուրերի, «Հայկական վերածննդի» ավագանու […]

Հոգեւորականի ծեծի մեջ կասկածվող Արկադի Փելեշյանը հայտնաբերվել է

Քիչ առաջ Երեւանում ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեծ կասկածվող Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին: Նրան, հավանաբար, այս պահին տեղափոխում են Վանաձոր: Այս դեպքի առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: ՀՀ  քննչական կոմիտեի […]

Չի ընկրկելու

«Սասնա ծռեր» խմբին աջակցելու  համար կալանավորված եւ սեպտեմբերի 28-ին ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը չի ընկրկելու. շարունակելու է պայքարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Իմ հետագա պայքարի համար  կալանավորումը պանեշ չի լինելու: Այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում, դրանք բարձրաձայնելու համար, չեն կարողանալու խոչընդոտել ինձ: Մինչ այս, եթե իմ պայքարը կրել […]

Ստատուս-քվոյի պահպանումը ԼՂ-ում անընդունելի է․ Միխաել Կինդսգրաբ

Գերմանիան վճռականորեն կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:Այդ մասին REPORT.AZ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Կինդսգրաբը: «Մենք, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ամեն ջանք թափում ենք՝ բանակցային գործընթացի վերականգնման համար»,- ասել է նա։ Կինդսգրաբը հիշեցրել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկրի ներկայացուցչի Երևան և Բաքու կատարած այցերը: «Իր այցերի ընթացքում նախարարը […]

«Երկիր սիրող լինի»

«Մեր երկրում երբեք հարցադրում չի դրվում՝ անձը համապատասխանու՞մ է իր զբաղեցրած պորտֆելին: Մենք  գրեթե երբեք չենք ունեցել այնպիսի նախարար, ով իր մասնագիտական կարողություններով համապատասխանել է իր զբաղեցրած պաշտոնին: Այնպես որ, մեր երկրում  ցանկացած մարդ կարող է զբաղեցնել ցանկանցած պաշտոն, կամ մի նախարարությունից մյուսը տեղափոխվել: Իսկ նորանշանակ Պ նախարարի մասին դեռևս ոչ մի հստակ բան ասել չենք […]

Տավուշի մարզում անսովոր քաշով երեխա է ծնվել/ֆոտո/

Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել, այդ մասին մեզ տեղեկացնում է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը: Արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի