24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զույգն ամուսնալուծվել է հարսանիքից 2 ժամ անց /ֆոտո/

Սաուդյան Արաբիայում ամուսնական զույգի համատեղ կյանքը տեւել է ընդամենը 2 ժամ։ Հարսանիքից 2 ժամ անց փեսան ամուսնալուծության է դիմել՝ իմանալով, որ հարսը գրանցված է սոցիալական կայքերում։ Աղջկա եղբայրը պատմել է, որ զույգի ամուսնական պայմանագրում կետ է եղել, համաձայն որի՝ հարսը պետք է գրանցված չլիներ սոցկայքերում ու այնտեղ նկարներ չտեղադրեր, այնինչ հարսը հարսանիքի ժամանակ Թվիթերում հարսանեկան […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝Դավթաշենի 2-րդ զանգվածի 21-ից-26 շենքերի, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի, Դավթաշենի 4-րդ զանգվածի՝ ամբողջությամբ,  Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Փիրումյան փողոցի, Ձոր-1 եւ 2 թաղամասերի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Օլիմպիական ավանի ջրամատակարարումը: […]

Ինչո՞ւ է զոհվել 20 ամյա զինծառայող Գուրգենը

Արցախում 20-ամյա զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` հոկտեմբերի 26-ին ժամը 17:00-ի սահմաններում ՊԲ […]

Գյումրու «Շիրակ»-ից դեպի Մոսկվայի «Վնուկովո»՝ 10 հազար դրամով

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: Այս մասին հայտնում է քաղավիացիայի գլխավոր վարչությունը։

Քիմ Քարդաշյանը հարձակումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ /ֆոտո/

Գրեթե մեկ ամիս է՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատ համեստ կենսակերպ է վարում։ Նա բարդ հոգեբանական իրավիճակում է այն բանից հետո, երբ Փարիզում հանցագործները ներխուժել էին նրա հյուրանոցահամար ու թալանել Քիմին։ Այժմ, հարձակումից հետո առաջին անգամ Քիմը ներկայացել է հանրությանը, սակայն նրա տեսքը մտահոգել է երկրպագուներին։ Քիմը նիհարած է, ընկճված ու առանց դիմահարդարման։ Քիմը ոտաբոբիկ […]

Հոկտեմբերի 14 -20-ը մայրաքաղաքում ծնվել է 451 երեխա

Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 451 երեխա՝ 246 տղա, 205  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37151 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչ է նշանակում խաչը

Խաչը խորհրդանշում է մեր փրկությունը. նրա վերին կողմը ցույց է տալիս Երկնքի Արքայությունը, որը Քրիստոս բացեց մեզ համար, ստորին կողմը՝ դժոխքի ավերումը, որով Աստվածորդին փրկեց մեռածների հոգիները, աջ կողմը՝ շնորհների բաշխումը, որով Սուրբ Հոգին կենդանացնում և լուսավորում է մեզ, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը, որ ստանում ենք ապաշխարությամբ:

Այգեստանցի աշակերտներն ինչու՞ են դասադուլ արել

Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, աշակերտները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի տնօրենի ցուցաբերած վերաբերմունքից: Henaran.am-ի հետ զրույցում զրույցում  երեխաների ծնողներից մեկը, ով  չցանկացավ ներկայանալ, նշեց՝ երեկ դպրոցում տնօրենի ընտրություն է եղել: Գործող տնօրենը վերընտրվել է, ինչը չի գոհացրել որոշ աշակերտների: Վերջինս շեշտեց՝ ամբողջ դպրոցը չէ, որ մասնակցել է դասադուլին: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև  հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի