29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, […]

28 ամյա երիտասարդ է դանակահարվել.վիճակը ծանր է

Երեւանում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել դանակահարություն: Օգոստոսի 28-ին, ժամը 02:00-ի սահմանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից մեկը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: 28-ամյա տղամարդն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: 28-ամյա Տ. Շ.-ն գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է  ծանր:

Վանաձորի քաղաքապետը հեռանալիս միտումնավոր «լավություն» է արել աշխատողներին.ՀԺ

«Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տեւական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։ Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի եւ գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր […]

Աղավնաձորում երեխաներին դպրոց չեն ուղարկելու ի նշան բողոքի. ՀԺ

«Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողը դեռ չի հասել, սակայն խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի դպրոցականներին և մանկապարտեզի սաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկելու դասերի, քանի որ նախորդ տարվանից վերամշակող ընկերությունները դեռ չեն վճարել գյուղացիներից գնված խաղողի գումարները։ «Սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին չենք ուղարկելու դպրոց, դա բողոքի մի ձև Է, մենք երբ ճանապարհ Էինք փակել, […]

Առաջին ատյանի դատարանների դատավորներին «պադստավկա» են արել.Հրապարակ

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները նեղսրտած են: Բանն այն է, որ «Սասնա ծռերի» անդամներին եւ այդ օրերի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալելիս ու դատարան կալանքի սանկցիայի համար դիմելիս ապացույցների խնդիր է եղել, հաճախ կալանքի սանկցիա են տվել պարզապես նախաքննական մարմնի գրության եւ վերեւից իջած հրահանգի պատճառով: Եվ այս դեպքերի միջազգային խիստ արձագանքի պարագայում դժվար է մարդկանց […]

Եթե ձեր տանը կռիվ կա, մի՛ պայքարեք այդ կռվում հաղթել

Եթե ձեր տանը կռիվ կա, մի՛ պայքարեք այդ կռվում հաղթել, այլ խաղաղությունը շահել: Միայն այդ ժամանակ դուք կունենաք անհրաժեշտ լույսը՝ ուրիշներին տալու համար, գրում է Թեոֆիլոս անունով մի հոգևորական: Գիտեմ որ դժվար է, որովհետև մենք հեշտությամբ գերի ենք դառնում մեր զգացմունքներին: Բայց եթե ձեր դրդապատճառը ըստ Աստուծո կամքի լինի, (խաղաղություն, ներողամտություն, խոնարհություն, սեր), ձեզ տրված […]

Ամեն ինչ ստեղծված է Աստծո ձեռքով. մեծերն Աստծո մասին

՛՛Մատերիալիստների ուսմունքը միշտ, նույնիսկ պատանի հասակում, ինձ հա­մար տհաճ է եղել: Նողկալի  են եղել դասախոսական սրահներում հնչող ախ ֆիզիոլոգ֊-էվոլյուցիոնիստների մինչև ոգևորության հասնող ճառերը, որոնք վերաբերում էին նյութի իբր իր ուժերով աստիճանական զարգացման հասնելր, և նույնիսկ զարգացումը մինչև բանական էակի աստիճանի: Այդ դասախոսություններից հետո լի­նում էր, որ ես գնում էի դեպի կանաչ դաշտերն ու գետափնյա պուրակները, […]

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հայ զինծառայող է զոհվել: Սիրիայում հրատարակվող հայկական  «Գանձասար» թերթը հայտնում է, որ զոհվածը 1992 թվականին ծնված Հարութ Մանուկ Պողոսյանն էր: Հարութ Մանուկ Պողոսյանը զոհվել է Հալեպի հարավ-արեւելյան մասում մարտերի ընթացքում: Զոհվածի մարմինը վաղը կփոխանցեն հարազատներին:

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Զարզանդը անաղուհաց քրդի շուն ա. Գեներալի եղբոր որդին ստանում է ասածի պատասխանը

Երկրապահ ազատամարտիկները շարունակում են բուռն արձագանքել Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հայտարարությանը, թե Զորավար Մանվել Գրիգորյանը Արցախյան ազատամարտում չի կռվել: Ստորեւ ներկայացնում ենք Տավուշի երկրապահական կառույցների պատասխանատուների դիրքորոշումը: Ռուդիկ Դավթյան` ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ. – Զարզանդը անաղուհաց քրդի շուն ա: Թքեմ ես դրա նամուսին, որ գեներալով մարդ ա դառել, հիմա ուրանում ա իրեն պահողին, մեծացնողին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված