Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: Այս ուղղությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լեզվի պետական տեսչության հետ համատեղ խնդրին տալ համապատասխան իրավական լուծում: «Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված […]





































