12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը հայտնաբերել է հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող Մերաբ Կալաշովին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվտեղեկություններն իրացնելիս՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցիթիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետությանքաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող՝ 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը, որը 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետությանիրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման և […]

ՀՀԿ-ի հետ կհամագործակցի՞ Մարտուն Գրիգորյանը

«Ես պատրաստվում եմ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, իսկ թե կոնկրետ որ ցուցակով, որ քաղաքական ուժի հետ, այդ առումով իմ թիմն աշխատանք է տանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն տեսնում է հաջորդ գումարման Ազգային ժողովում: Նշենք, որ պատգամավորը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Այնպես չէ, որ […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Ա Նավթի WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.12%-ով՝ կազմելով մեկ բարելը 49.78 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսների գինը՝ մատակարմամբ, աճել է 0.16%-ով եւ կազմել 50.55 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է Թուրքիայի համար․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա,  անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը,  նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում: […]

Վեց գողություն, մեկ ավազակային հարձակում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության եւ խարդախության՝ 5-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ավազակային հարձակման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, կողոպուտի եւ խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել […]

«Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է». Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է […]

Վարչապետ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահը

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ […]

Աղոթք նեղության ժամին

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին: Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից հավիտյանս։ […]

Կողմերն իրենք պետք է համաձայնության գան․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու մասին հայտարարությանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, և տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Զախարովան մասնավորապես ասել է․ «Այստեղ […]

Խախտումները ու բռնությունները գտնվում են խայտառակ վիճակում.իրավապաշտպան/վիդեո/

«Այսօր Հայաստանի հանրապետությունում մարդիկ հակված են հավատալ, որ սոցիալական անարդարությունը և բռնությունների աճը պայմանավորված է քաղաքացիների անհանդուրժողականության գործոնով, բայց պետք է տեսնել, թե քաղաքացիների անհանդուրժողականության գործոնը որտեղից է գալիս: Բացահայտ կերպով խախտումները ու բռնությունները գտնվում են խայտառակ վիճակում»,-այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Մակարյանը ընդգծեց, որ մարդկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի