27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ռուբեն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված չէ»

Ինչպես հայտնել ենք, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբույժի գործով և չխառնվել իր ղեկավարած կառույցի գերծունեությանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարար Ռոստոմյանին խնդրեցին մեկնաբանել Հայրապետյանի հայտարարությունը:

Նախարարը նախ նշեց, որ վիրավորական ոչինչ չկա ատամնաբույժ աշխատելու մեջ: Պատմական ակնարկներ արեց, հիշեցրեց, թե ինչպես է տարիներ առաջ մարզերից մեկում ատամնաբույժ աշխատել, որից հետո միայն որոշեց անցնել Ռուբեն Հայրապետյանին հակադարձելուն: «Ես չեմ կարծում, որ պարոն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված է, սա էլ ընդունեք ի գիտություն»,- հակադարձեց Ռոստոմյանը: Մեր դիտարկմանն՝ այսինքն՝ Հայրապետյանին խորհուրդ եք տալիս Ձեզ խորհուրդներ չտալ, Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց պատասխանել հարցին: Վերջինս նախարար լինելով բավական կաշկանդված էր և հրաժարվում էր կոշտ արձագանքներ տալուց: «Կլինի ֆուտբոլ, կլինի այլ մարզաձև, երբ որ տեսնում եմ խնդիրներ, ես չեմ կարող որևէ ներգրավվածություն չունենալ»,- ասաց նախարարը՝ բացառելով, որ կարող է հետևել Հայրապետյանի կոչին և չմիջամտել ֆուտբոլին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ