27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Լսել եմ՝ ցանկանում եք ապաքաղաքականացնել կրթական համակարգը»

ԱԺ-ում՝  Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու ԱԺ կրթության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեն: Կրթության ոլորտին տրամադրված գումարների և համապատասխան իրականացվելիք ծրագրերի մասին զեկուցում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Վերջինիս հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք զեղչվում է այն ուսանողների կրթության վճարը, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին և նրանց թիվը քանի՞սն է: Մանուկյանը մատնանշեց, որ Հայաստանում կրթության ոլորտն ամենակոռումպացվածներից է: «Ի՞նչ է արվում համակարգը կոռուպցիայից ազատելու և ապաքաղաքականացնելու ուղղությամբ, լսել եմ, որ Դուք ցանկանում եք ապաքաղաքականացնել կրթական համակարգը»,- նշեց Մանուկյանը: Ի պատասխան պատգամավորի՝ ԿԳ նախարարն ասաց, որ ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների մասով խնդիր կա, քանի որ հարց է, թե ինչ փաստաթղթով է ֆիքսվում, որ տվյալ ուսանողը մասնակցել է քառօրյա պատերազմին: «Ամեն օր Արցախի սահմանին ընթանում է «ապրիլյան պատերազմ», և մարտական հերթապահությանը մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչվում է 30 տոկոսով»,- ընդգծեց նա: Մկրտչյանն, արձագանքելով պատգամավորի՝ կոռուպցիայի վերաբերյալ հարցադրումներին, շեշտեց, որ հասարակության մեջ առկա ցանկացած երևույթ արտացոլվում է նաև կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ նախարարը համակարծիք չէ այն մոտեցման հետ, թե հենց կրթության ոլորտում է կոռուպցիայի պիկը: «Կրթության կուսակցականացմանը կտրուկ դեմ եմ եղել միշտ, կրթական համակարգում կուսակցականությունը չպետք է օգտագործվի»,- ասաց Լևոն Մկրտչյանը: Վերջինիս գնահատմամբ՝ Կրթության մասին օրենքը, որը շուտով կներկայացվի խորհրդարանին, կամրագրի օրենսդրական հիմքեր՝ կրթական համակարգն ապակուսակցական դարձնելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ