11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տա Աստված վարչապետի հարցում սխալվեմ

Իշխանությունները օրհնությու՞ն  են, թե՞ պատիժ: Henaran.am-ի զրուցակիցն է Շիրակի  թեմի հոգեւոր առաջնորդը` Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Նրա հետ հարցազրույցները անկանխատեսելի են, լրագրողները նման զրուցակիցներին  այլ կերպ են բնորոշում․ «լավ սինխրոնատու»՝ սուր անկյուններով,  բազմաբովանդակ ենթատեքստերով: Այս անգամ հետաքրքրում էր եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները, քաղաքական գործընթացների նկատմամբ եկեղեցու դիրքորոշումն ու ապագայից սպասելիքները։ –Սրբազա՜ն, Ձեր կարծիքով, ինչպիսի իշխանություն ունենք […]

ՄԻՊ-ի բյուջեն էլ

ԱԺ Ֆինանսավարկային եւ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2017-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ: ՄԻՊ գրասենյակին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4,3 միլիոնով, ինչպես և մյուս գրեթե բոլոր գերատեսչություններինը: ՄԻՊ Արման […]

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր՝ նոյեմբերի 3-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, գրում է РИА Новости-ն։ Համաձայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության՝ բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները։

Նաիրիտցիները պատրաստ են ծայրահեղ քայլերի. փողոց են փակել

Նաիրիտցիները այսօր առավոտյան կրկին դիմել են կտրուկ միջոցի՝ փակելով Բագրատունյաց փողոցը: Փողոցը փակ է եղել 15-20 րոպե: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նաիրիտցիները նշեցին, որ  արդեն 4 ամիս է՝աշխատավարձ չեն ստացել, և չի էլ տրվում հստակ պատասխան, թե երբ կստանան։ «Ուրիշ ելք չկա, արդեն մշտական պայքարող ենք դարձել: Մեր քրտինքն ենք ուզում ընդամենը: Ամեն քայլի էլ […]

Կապան – Քաջարան ճանապարհահատվածում քարաբեկորները հեռացվել են երթևեկելի մասից

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան – Քաջարան միջպետական ավտոճանապարհի  (Մ2 )  313-րդ կմ-ում նոյեմբերի  2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի  վերին շեպից ընկել են երթևեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի: Կապանի ճանապարհաշինական  ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են  ճանապարհի երթևեկելի հատվածից, և […]

ԱՄՆ դեպարտամենտի ներկայացուցիչն այցելում է Հայաստան

Ս.թ. նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ դ-ր Մայքլ Քարփենթերը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Բացի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա նաև տեղում ծանոթացավ հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Նա հանդիպեց այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են […]

Կնվիրի. Հրապարակ

Թերթի աղբյուրների պնդմամբ, ՔԵթրինի Միհրանին` Միհրան Պողոսյանին, Կարեն Կա­րապետյանի թեթեւ ձեռամբ զգուշացվել է, որ այդ «գծերը» պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե: Ու հիմա, լավատեղյակների փոխանցմամբ, նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատ­րաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառ­նալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել’ «կարմիր գծերը» նվիրել Երեւանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որեւէ լումա չպահանջել, անգամ իր […]

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:  Դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:  Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երբ առավոտյան աչքերդ բացում ես

Երբ առավոտյան աչքերդ բացում ես հանգիստ կամ անքուն գիշերից հետո, լույսի և հույսի շողի, ավանդական բարի լույսի հետ ուզում ես գոհություն և փառք տալ Աստծուն` պարգևած օրվա և կյանքի համար, քանզի Արարչի ձեռքում է մարդկային կյանքի ամեն վայրկյանը` անկախ մեր սոցիալական, հասարակական և քաղաքական դիրքերից: Գոհունակության և շնորհակալության այս զգացողությունը լցնում է օրդ հաստատ համոզումով […]

Կամրջից ընկնելու վարկածը սուտ էր . ոստիկանները պարզեցին իրողությունը

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջակողմյան 3-րդ և 4-րդ կողերի կոտրվածք, աջ այտային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Աշոտ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է կամրջից ընկնելու հետևանքով: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 23.50-ին, բաժին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի