Մնում է նոր առաջնորդություն,ազգային բոլոր ուժերի համախմբում ու կապիտուլյանտը խելոք հեռանալու է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.«IRI հարցումները հաստատում են. Հայ ժողովուրդը վստահում է Եկեղեցուն ու Վեհափառին։ Չի վստահում Նիկոլին։ Նիկոլի հետ ապագա չի տեսնում։ Արցախի ու անվտանգության հարցերը գլխավորն է համարում։ Մնում է նոր առաջնորդություն,ազգային բոլոր ուժերի համախմբում ու կապիտուլյանտը խելոք հեռանալու է։ 2023-ի գարունը լինելու է նիկոլիզմի վերջին գարունը։»