24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գալիս է, որ ի՞նչ անի»

  «Քանի մենք չունենք Ծառուկյանի հայտարարությունը, որ նա վերադառնում է մեծ քաղաքականություն ու վերադառնում է, որ ինչ անի (ինչ ծրագրերով, ինչ քաղաքական նպատակներով), դժվար է ինչ-որ հստակ բան ասել այժմ: Քանի դեռ չկա Ծառուկյանի համապարփակ հայտարարությունը, ամեն ինչ ենթադրությունների ոլորտից է », – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով՝ եթե նշվում է՝ Ծառուկյանը […]

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ /վիդեո/

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին մրցափուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Օդեսայում 2:0 հաշվով պարտության մատնեց «Զարյային»՝ նվաճեցլով փլեյ-օֆֆի ուղեգիր: Մոուրինյոյի գլխավորած թիմի առաջին գոլի հեղինակը դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Տեղեկացնենք՝  հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին: 88-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:     

Զինված անձը կրակել է փոխանակման կետի աշխատակցուհու ուղղությամբ. Արտակարգ դեպք Երևանում

Դիմակավորված և զինված անձն այսօր առավոտյան ավազակային հարձակում է գործել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա։ Տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին հրաժարվել է գումար տալ և զինված անձը կրակոցներ է արձակել ու դիմել փախուստի: Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի […]

Կկրճատվեն. Հրապարակ

Կա­ռավարությունում մեկնարկած օպտիմալացումների առաջին փուլը պետք է այնպես ավարտեն, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն արտացոլված լինի բյուջեում: Այսինքն` կրճատվող հիմնարկներն ու աշխատակազմերը չպետք է ֆինանսավորվեն բյուջեով: Առաջին փուլով նախատեսվում է առնվազն 17 ՊՈԱԿ-ի եւ 5 ԾԻԳ-ի կրճատում: Կրճատումները կշարունակվեն նաեւ մյուս տարի: Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր […]

Ով է այդ երջանիկը. Ժողովուրդ

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՛ աճուրդի հան­ված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանա­յին նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի եւ կդառնա թանգարանային նմուշի տեր: […]

Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել գործող նախագահին` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և նրա թիմին` […]

Մինչև ե՞րբ պիտի պառկես

<<Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից: Մի քիչ էլ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքդ դնես կրծքիդ, եթե այդպես անես, ապա քեզ վրա պիտի հասնի աղքատությունն ինչպես ուղևոր, և կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման>> : Առակաց 24.32-34

Յան Ռայթը գովաբանել է Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը   դրվատանքի խոսքեր է ասել  Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մոուրինյուն պետք է այժմ օգտագործի Մխիթարյանի եռանդը: Եթե ես լինեի, Մխիթարյանին կտեղակայեի 10 համարի դիրքում: Հենց այդ դիրքում է նա իրեն լավագույնս դրսևորել Դորտմունդի «Բորուսիայում»: Երիտասարդ ժամանակ նա մեկնել է Բրազիլիա և սովորել փլեյմեյքերին անհրաժեշտ բոլոր որակները: Նրան դաշտ դուրս կբերեի […]

Դիպված Ավ. Իսահակյանի կյանքից

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի