23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Թումանյան փող. 30, 32, Աբովյան փող. 11, 13 և 1-ին փակուղու 5 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեսսին նոր պայմանագիր կկնքի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին  նոր պայմանագիր կկնքի  «Բարսելոնայի» հետ: Մեսսին նոր պայմանագրում պահանջել է ևս մի  կետ ավելացնել: Այդ կետը Մեսսիին հնարավորություն կտա նրան ցանկացած պահի հեռանալ «Նյուելս Օլդ Բոյզ» խմբից, որտեղ Մեսսին պլանավորել է ավարտել իր կարիերան: «AS» գործակալությունը միաժամանակ հայտնել է, որ ֆուտբոլիտը առաջիկա տարիների ընթացքում դեռ մտադրություն չունի հեռանալ խմբից: Իսկ պայմանագիրն ուժի […]

Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց հետագա ամրապնդման և խորացման հնարավորություններին: Մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի […]

Պահանջում է ԵԽԽՎ-ում հատուկ կարգով քննարկել Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ սահմանադրական հանրաքվեն

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը եւ քիչ առաջ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ  ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը, ով պահանջեց, որ  ԵԽԽՎ-ն հատուկ կամ հրատապ կարգով քննարկի Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն, որը Ադրբեջանը պաշտոնապես հռչակեց սուլթանատ։ Իր ելույթում ԲՀԿ պատգամավորը ասել է՝ Հարգելի գործընկերներ,   Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով […]

Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով․ Հ. Նաղդալյան

Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն ՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ […]

Անբարոյականներ

«Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայանությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են»,- այսօր Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ պահել է կայացված որոշումը իր սկզբունքի համաձայն: Ես վստահ եմ դրանում, իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից՝ […]

Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցության հարցերի շուրջ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ: Մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին […]

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Լեհաստան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները եւ ՀՖՖ պատվիրակությունը Երեւան-Վարշավա չարտերային թռիչքով հոկտեմբերի 10-ի առավոտյան մեկնել են Լեհաստան: Հոկտեմբերի 11-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Վարշավայի «Ազգային» ստադիոնում տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի  Լեհաստան-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լեհաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ, հաղորդում է ՀՖՖ կայքը: Դարպասապահներ Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» Անատոլի Այվազով «Շիրակ» Գոռ Մանուկյան «Փյունիկ» Պաշտպաններ […]

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամների հետ միասին ներկա է գտնվել Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը: Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի […]

Հանգուցալուծեց

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կենսագրական տվյալներ Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին: Կրթություն Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի