14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իրատես լինենք.վարչապետ/վիդեո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն եւ սեր նրանց ընտանիքներին: «Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով հավաքվել, բազում լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասել, եւ բոլոր այդ բարեմաղթանքները կկատարվեն: Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը եւ անհանդուժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից եւ´ քննադատություն, եւ´ խորհուրդ, եւ´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական եւ մասնագիտական: Եվ խնդրանք՝ աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել: Շնորհավորում եմ, լավ տարի եմ ցանկանում», – նշել է վարչապետը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը մի կարճ ցանկություն հայտնեց. «Իրատես լինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ