26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ ես տրտնջում

«ԵԹԵ ԼՈՒՏԱՆՔՆԵՐ ԹԱՓԵՍ, ԱՊԱ ԱՍՏԾՈՒ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՆԵՍ ՔԵԶՆԻՑ ԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԿԴԱՐՁՆԵՍ ՔՈ ԴԵՄ»

Չկա ոչ մի բարի մարդ, որ մեղք չունենա, և ոչ էլ որևէ չար, որ ճշմարտություն չունենա. հատուցում և վարձատրություն ունենում է և նա, և մյուսը: Եթե ինչ-որ արդար մեկը չար բան է անում և հիվանդանում կամ պատժի ենթարկվում, մի շփոթվիր, այլ ասա. այս արդարը երբևէ ինչ որ փոքրիկ չար գործ է կատարել և արժանին է ստանում այստեղ, որպեսզի չպատժվի այնտեղ:

Հավասարապես, եթե տեսնում ես, որ մեղավորը հափշտակում է, խաբում, հազարավոր չարություններ է անում, և չնայած դրան` շարունակում է երջանիկ ապրել, ճիշտ նույն կերպ մի շփոթվիր, այլ ասա. այս մեղավորը, հազարավոր չարություններ անելով, ինչ-որ ժամանակ մի բարի գործ է կատարել և արժանի հատուցում է ստանում այստեղ, որպեսզի վարձատրություն չպահանջի այնտեղ: Դա կարելի է տեսնել Ղազարոսի օրինակով: Քանի որ նա էլ ինչ-ինչ մեղքեր էր գործել, և մեծահարուստը իր հերթին ինչ-որ բարի բան էր արել, ապա լսիր, թե ինչ է ասում Աբրահամը. «Հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, «իսկ Ղազարոսն էլ` չարչարանքները» (Ղուկ. 16:25): …

Իսկ ի՞նչ: Դու ինչ-որ բարի բա՞ն ես արել: Դու դրա համար ստացել ես հարստություն, առողջություն, բավականություն, իշխանություն, հարգանք, և քեզ ոչ մի պարտք չմնաց: Իսկ Ղազարո՞սը: Ոչ մի մեղք չի՞ գործել: Ո՛չ: Հենց այդ պատճառով էլ ասում է` «Իսկ Ղազարոսն էլ` չարչարանքները», որովհետև երբ դու ստացար «քո բարիքները», Ղազարոսն էլ ստացավ չարչարանքները:

Այսպիսով, երբ դու տեսնում ես, որ արդարը պատժվում է, նրան երանելի անվանիր և ասա. այս արդարը ինչ-որ մեղք է գործել, հատուցում է ստանում դրա համար և այն աշխարհ է գնում մաքրված: Եթե ավելի մեծ պատիժ է ստանում, քան գործած մեղքն է, դա բազմապատկում է նրա արդարությունը: Եվ լսիր, թե ես ինչ եմ ասում: Հոբն արդար էր, անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ (Հոբ, 1:1) և նրա մարմինը պատժի ենթարկվեց այստեղ, որպեսզի վարձատրվի այնտեղ: «Այլ ազդարարությամբ չեմ հայտնվել, ասում է, քան այնպես, որ դու արդար երևաս» (Հոբ, 40:3):

Ինչու՞ ես տրտնջում, մարդ, և լուտանքներ թափում, երբ երբևէ ենթարկվելու ես ինչ-որ անսպասելի դժբախտության: Մի՞թե դու թեթևացնում ես տանջանքներդ, երբ վատաբանում ես: Ընդհակառակը, ուժեղացնում ես և տրտմությունը դարձնում շատ ավելի ծանր: Բայց դու չես կարող լռել` խոցված լինելով վշտերից: Այդժամ լուտանքի փոխարեն շնորհակալ եղիր Աստծուն, գովաբանիր ու փառաբանիր Նրան: Եթե լուտանքներ թափես, ապա Աստծու օգնությունը կվանես քեզնից և սատանային ավելի ուժեղ կդարձնես քո դեմ, իսկ եթե շնորհակալ լինես, ապա նենգ դևի խարդավանքները ետ կմղես և Աստծու խնամարկու հովանավորությունը քեզ կգրավես:

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԸ Ընդհանրական Քրիստոնեական Եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ