20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այդ գյուտը հզոր զենք դարձավ

«Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը V դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»: Հակոբ Մանանդյան,  պատմաբան

Բեռլինի ահաբեկչության պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում /վիդեո/

Գերմանական Bild հանդեսը հրապարակել է Բեռլինում տեղի ունեցած ահաբեկրության կադրերը։ Դրանցում երեւում են, թե ինչպես է բեռնատարը շարժվում դեպի Սուրբծննդյան տոնավաճառ։ Մեքենան ահռելի արագությամբ շարժվում է դեպի տոնավաճառը, եւ կադրերում երեւում է, թե ինչպես են մարդիկ փախչում այնտեղից։ Նշենք նաեւ, որ Բեռլինի ահաբեկչության կասկածյալը Թունիսի քաղաքացի Անիս Ամրին է։ Հիշեցնենք, որ ահաբեչկության զոհ է դարձել 12 […]

Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Յուրաքանչյուր արդարացման դատավճռի դեպքում, պարտադիր կքննվի դատախազի վարքագիծը.Գլխավոր դատախազ/վիդեո/

Մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա եւ՛ դատախազի, եւ՛ նախաքննական մարմնի վարքագիծը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության եւ անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,-նշել է […]

Սպանություն` զուգորդված ավազակային հարձակմամբ. հայտնաբերում 21 տարի անց

Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին: Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեորգի Սաֆարյանը, նախապես համաձայնության գալով Արթուր Թադեւոսյանի, Արմեն Պետրոսյանի եւ քրեական գործով չպարզված ոմն Արտաշի հետ, մտել էին Հայկ Ա.-ին պատկանող՝ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարան՝  նպատակ ունենալով սպանել տանտիրոջն ու տիրանալ գույքին: Բնակարանում ապագա տուժողին մատուցվել […]

Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու․ Սերժ Սարգսյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:   *** Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ […]

Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին: Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի […]

Գոնե մինչև Նոր տարին խաղողի գումարները տան…

Արարատի մարզի Վերին Արտաշատի խաղողագործներից ոմանք դեռևս չեն ստացել դեռ նախորդ  տարի  Քաղցրաշենի գործարանին հանձնած խաղողի գումարները: «Գյուղատնտեսության նախարարությունից արդեն մեզ հերդորել են ցուցակ ներևկայացնել ու նշել, թե ովքեր են այն խաղողագերծները, ովքեր պետք է ստանան իրենց գումարները: Մեր համայնքում, բարեբախտաբար, այդպիսիք 7-8 հոգհի են: Հույս ունենք, որ  խաղողագործները մինչև Նոր տարի կստանան իրենց գումարները: […]

Թուրքիայի օդուժի հարվածներից 24 ժամում 88 խաղաղ բնակիչ է զոհվել. Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն

Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է Սիրիայում թուրքական օդուժի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով 88 խաղաղ բնակչի զոհվելու մասին: Թուրքական «Diken.com.tr» կայքը, հղում անելով «Reuters» գործակալությանը, գրում է, որ 72 մարդ զոհվել է երեկվա, ևս 16-ը այսօրվա ռմբահարումների հետևանքով. նրանցից 24-ը երեխաներ են: Նշենք, որ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի […]

Ռուսաստանում ռեկորդային ջերմաստիճան է՝ մինուս 62 /ֆոտո/

Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկում, ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ մինուս 62։ Ջերմաստիճանի պատճառով այստեղ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, մարդիկ վախենում են տնից դուրս գալ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում հումորի զգացումը չեն կորցնում։ «Խոստացել են, որ տաքանալու է, դառնալու մինուս 30։ Կարելի է ասել, իսկական Ղրիմ է լինելու»,- կատակում են տեղացիները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի