06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի վերաբերյալ դիմում: Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ Իշխան Զաքարյանը  10 տարի աշխատել է այս պաշտոնում, և նման դպքերում  հարկ է շնորհակալություն հայտնել նման պաշտոնյաներին կատարած աշխատանքի համար: […]

Պաշտոնյաներ, պահք պահեք

Երկուշաբթի սկսվել է Առաջավորաց Պահքը: Այն նաև կոչվում է Հայոց հոգևոր լուսավորության ու ապաշխարության պահք: Եկեք շատերով միավորվենք ու քաջալերեք ձեր ընկերներին Երկուշաբթիից Ուրբաթ այս պահքը պահել: Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս եկավ, իր քարոզության ընթացքում պատվիրեց 5 օր պահքով ապաշխարել: Այդ 5 օրերին ժողովուրդն իր արքայով ոչ միայն պահք պահեց այլ նաև զղջաց […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի,  Արտաշատի,  Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի  տարածաշրջանների ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ: Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները […]

Գեղամ Մանուկյանը կյանքի գնով մարտական բարդ խնդիր է լուծել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն: Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով: Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու: Պատասխանատվության բարձր […]

Արջի ծառայություն է լինելու.վարչապետը խիստ զգուշացրեց

Այսօր Կառավարության նիստի օրակարգային հարցերին և հանձնարարականներին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ.«Մամուլում կան հրապարակումներ, որ գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցի ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայությունները արջի ծառայություն են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից […]

No comment Հրանտ Բագրատյանից (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն, ըստ որոշ տեղեկությունների, զբաղեցնելու է առաջին հորիզոնականը «Ազատ դեմոկրատների» հետ ձևավովող դաշինքի ցուցակում: Այս լուրը «Ազատ դեմոկրատների» կողմից ոչ հաստատվում է, ոչ հերքում: Ազգային ժողովում լրագրողները Հ. Բագրատյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են այդ լուրերը: Սակայն Բագրատյանն ասաց, որ այս պահին ոչ մի հայտարարություն չի անում: […]

Հոգևորականը պետք է անկեղծ լինի. Տեր Եսային մանրամասնում է /տեսանյութ/

«Հիմա կամ բացառվում են, կամ շատ քիչ օրինակներ կան, երբ հոգևորականը չի լսում հավատացյալին կամ չի գոհացնում և նա այս ամենի արդյունքում դիմում է աղանդի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ինչպիսին պետք լինի իսկական հոգևորականը հարցին Տեր Եսային արձագանքեց.«Հոգևորականը պետք է անկեղծ լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Ամենամեծ նվերն իմ մտերիմների ուշադրությունն ու ջերմությունն է»

Օրերս  «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանը  նշեց իր  28-ամյակը: Henaran.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց՝ իր տարեդարձին ներկա   են եղել ընկերներն ու մտերիմները՝ Նարե Գևորգյանը, ԵվաԵգանյանը,  Արման Խաչատրյանը, Նարեկ Պողոսյանը, Լենա Ղազարյանը, Անահիտ Շահբազյանը, Ալբերտ Ղազարյանը, Հովհաննես Բաբախանյանը և այլք… Գրիգորը նշեց՝ բազմաթիվ հաճելի անակնկալներ ու նվերներ է ստացել ծննդյան օրվա առթիվ, […]

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 8-ին, ժամը 19:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ սանհանգույցի հատակին հայտնաբերել են 1964 թ. ծնված Գ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի