01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխային մեքենայի մեջ մոռացած տղամարդուն ցմահ են դատապարտել

Ջասթին Ռոսս Հարրիսը մեղավոր է ճանաչվել իր մոտ երկու տարեկան որդու սպանության մեջ։ Ջորջիա նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել ցմահ ազատազրկման։ Մոտ երկու տարի առաջ Ջասթին Ռոսս Հարրիսը իր երկու տարեկան որդուն՝ Կուպերին, մոռացել էր մեքենայի մեջ՝ հետեւի նստարանին, իսկ ինքը գնացել էր աշխատանքի, այնտեղ անցկացրել ամբողջ օրը, ապա գնացել կինոթատրոն։ Միայն […]

Ես որոշել եմ քաղաքականության մեջ մնալ. Ռ. Հակոբյանն՝ իր ապագա պլաններից

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադառնում է սպասվող խորհրդարանական ընտրություններին, ձևավորվող դաշինքներին: Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս է եկել, ներկայումս անկուսակցական է: –Պարո՛ն Հակոբյան, խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, և արդեն ուրվագծվում են որոշակի դաշինքներ: Դուք արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք մասնակցելու ընտրություններին, կա՞ ցանկություն:   -Այն, […]

Նոր Նորքում հնչած կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ   դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ,  որի հետևանքով վնասվել են ապակիները: Կատարված դեպքի […]

Այն բանալիները, որ ունեք, ասեք, միգուցե դուք էլ գաք իշխանության. Գ. Սահակյանն՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես գալով՝ շնորհակալություն հայտնեց բոլոր խմբակցություններին, անհատ պատգամավորներին խորիմաստ քննարկումների, ներկայացրած առաջարկների համար: Սակայն նա նշեց, որ բնականաբար, ընդդիմությունը պիտի քննադատեր, միշտ է այդպես: «Եթե ընդդիմություն  է, պիտի ասեն, որ ամեն ինչ լավ չէ, պետք է բանալի գտնել, գնալ առաջ, կառավարության ծրագրից ու […]

Շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին (վիդեո)

«Դաշնակցությունը» հակված է խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով գնալ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ նա ասաց, որ ունեն կնքված համաձայնագիր, և այնտեղ չկան ժամկետներ, թե երբ է ավարտվելու համագործակցությունը: Ինչ վերաբերում է Սերժ Թանկյանի հայտարարության մասին, որ ինքը դիտորդ է լինելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, […]

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականներին

Հունաստանը մերժել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այս երկրում ապաստանած 8 թուրք զինվորականներից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ նման որոշում է կայացրել հունական դատարանը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի: Հավելենք նաև, որ մյուս 5 զինվորականների վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Նշենք […]

Գյումրիում 20 ամյա երիտասարդ է դանակահարվել

Գյումրիում  երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը Գյումրիի  Գորկու անվան կենտրոնական այգում դանակահարվել է 20-ամյա երիտասարդ։  Տեղեկությունը   հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Տուժողը Շահումյան փողոցի բնակիչ է, անունը՝ Աշոտ:  Նա տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշված դեպքով հետաքննություն է կատարվում, հանգամանքները պարզվում են։

Դատական նիստի ժամանակ Մոսկվայում հայազգի փաստաբան է մահացել

Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ հանկարծամահ է եղել հայազգի փաստաբան Սիմոն Ծատուրյանը, գրում է РИА Новости-ն։ Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ Է զգացել: Նշվում է, որ նրա համար շտապ օգնություն են կանչել, եւ բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն: Նախնական վարկածով՝ 66-ամյա Ծատուրյանը […]

«Եկեք, նայենք՝ սիրիահայի հարևանը, ով արաբ է, այսօր ինչ պայմաններում է ապրում» (վիդեո)

«Նրանք գալիս են մեր հայրենիք, ինտեգրվում են, ու ինչպես բոլորի մոտ, նրանց մոտ էլ խնդիրներ կան, այստեղ մշակույթի, մոտեցումների տարբերություն կա: Բնականաբար, առաջին մի քանի ամիսներին գործարար մարդիկ կարծես թե մի քիչ լարված են զգում, մինչև սովորում են, ճանապարհը անցնում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե սիրիահայերը […]

«Չկա նոբելյան մրցանակի մեկ դափնեկիր, ով կարողանա այս ճկույթի չափ առաջարկներ անել…»

«Ժամանակակից տնտեսական քաղաքագիտությունը չի տեղավորվում այն տնտեսագիտական քաղաքականության մեջ, որ դուք սովորել ենք 90-ականներին, դուք առաջ չեք գնում»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պատական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Նա նախարարին մեղմ ասած մեղադրեց հին գիտելիքներով առաջնորդվելու մեջ: «Եվրոբոնդերի մասին եք բացատրություններ տալիս՝ ի պատասխան պատգամավորի հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի