19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«1000 դրամ գանձելը նշանակում է հարկային բեռի ավելացում»

2017 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից ամսական 1000 դրամ գանձելը նշանակում է  հարկային բեռի ավելացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը: Անդրադառնալով երեկ կառավարությունում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագծին, Վահագն Խաչատրյանն ասաց. «Սա հարկային բեռն ավելացնելու խնդիր է: Խնդիրը կա, խնդիրը լուծողն ո՞վ է, բյուջեն: Վերջ: Ինձ […]

Ադրբեջանում մեկնարկած զինավարժությունները Հայաստանի համար մտահոգիչ են.Արա Պապյան

«Ադրբեջանում մեկնարկած զինավարժությունները Հայաստանի համար մտահոգիչ են»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով , որ   հակառակորդն իր վարքով անկանխատեսելի է: «Սա սպառնալիքներից մեկն է, կարծում եմ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի զգոն պիտի լինի ու համարժեք քայլերի դիմի: Մեր կողմից զորավարժությունը պետք է գնահատել Ադրբեջանի ընդհանուր […]

Ադրբեջանը արկակոծում է հայկական որոշ դիրքեր

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ […]

Ինչպես է Օբաման հասարակայնորեն նվաստացրել Թրամփին․ արխիվային վիդեո են հրապարակել /վիդեո/

Համացանցում 2011-ին արված տեսանյութ է հայտնվել, որում Բարաք Օբաման հանրային կերպով նվաստացնում ու ծաղրում է Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալու ամբիցիաները։ 5 տարի առաջ կատակերգակ Սեթ Մայերսը Սպիտակ տանն ընթացող ընթրիքի ժամանակ կատակել է Թրամփի հետ։ «Դոնալդ Թրամփն ասում էր, որ դնելու է նախագահի թեկնածությունը»,- ասել է նա։ Օբաման էլ նշել է, որ հույս ունի, որ […]

«Մի քանի օրվա մեջ փոխվե՞ց, չեմ հավատում»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ  ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը կարող է գործել միայն այն դեպքում, եթե մեր երկիրն ունենա անկախ դատաիրավական համակարգ, ավելին` քանի մենք չունենք այդ անկախ դատաիրավական համակարգը, ապա օրենքն ընդունվելու է միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար: Henaran.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանը նշեց, թե այդ օրենքը կարող է աշխատել միայն […]

Ռուսաստանից եկող ներդրումները շեշտակի կրճատվել են, կա կապիտալի արտահոսք

  Ինչպես հայտնի է, 2013թ.-ից Հայաստանը բռնեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ուղին, որը ստեղծված լինելով Մաքսային միության հիմքի  վրա  տարբերվում էր վերջինիցս նրանով, որ ենթադրում էր ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժ միության շրջանակներում: Մինչ այս պահը բազմաթիվ վերլուծություններ են կատարվել ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալային  և որակական փոփոխությունների վերաբերյալ, սակայն […]

Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական  զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ: «Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու […]

Թրաֆիքինգ եւ նորածին երեխայի վաճառք Հայաստանում

Ոստիկանությունն տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է մարդաորսության կամ ինչպես ընդունված է ասել՝ թրաֆիքինգի դեպք։ Շատ հաճախ այդ վտանգի մեջ հայտնված անձինք լռում են, իսկ  պատճառները տարբեր են: Մասնավորապես նշվել է, որ ոստիկանները տեղեկացել են, որ Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդանի մի բնակչուհի: Կինը 5 երեխա ուներ եւ ծանր պայմաններից դրդված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի