Մարտիրոսօղլուն, Սյուզիկը և մինչև վերջին բջիջը հակահայ Զեյնաբն ու Սաֆարովը
«Խորհրդային միության գլխավոր կլկլացնող Զեյնաբ Խանլարովան այսօր տեղեկացրել է,որ նա ևս միանում է ադրբեջանցիների, իրենց հայեր ներկայացնողների ստեղծած ինչ-որ խաղաղության հարթակին և ցավ է ապրում,որ հայ և ադրբեջանցի աճող սերունդներն իրար մասին կարծիք են ստեղծում պատերազմի համատեքստում…
Զեյնաբ խանումն իսկական թուրք է՝ կեղծավոր և ստոր… Այս կինը, որը նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր է, երբեք չի թաքցրել իր հայտայացությունը… Հիմա, Ալիևի աշխատակազմից հրահանգ ստանալով, միանում է բռնապետ Իլհամի այս պրոեկտին ու սկսում գովազդել այն… Սակայն հայերը երբեք չեն մոռանա Զեյնաբ Խանլարովայի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ սույն երեսփոխանը պատռել էր իր քաղաքակիրթի դիմակը և հանրությանն էր ներկայացել իր միջնադարյան վայրագության ողջ էությամբ…
“Ռամիլ Սաֆաորվը ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ աշխարհի հերոսն է… Անհրաժեշտ է նրան հուշարձաններ կանգնեցնել… Ոչ բոլոր տղամարդիկ կարող են անել այն, ինչ նա է արել…Կա երկու հերոս՝ մեկը պարոն Իլհամ Ալիևն է, իսկ մյուսը՝ Ռամիլ Սաֆարովն է… Եթե ես լինեի Ռամիլի տեղը,ապա կանեի նույնը… Խլել է հայի կյանքը, ճիշտ էլ արել է …”,-ասել է Զեյնաբ կոչեցյալը` մեկնաբանելով ճիվաղ Սաֆարովի կողմից 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը…
Ա
յսքանից հետո այս կին և մայր կոչեցյալը մտածում է, որ որևէ մեկը կարող է հավատալ իր հայերի նկատմամբ խաղաղասիրությանը… Շատ լավ է, որ ալիևյան այս պրոեկտն այսպիսի հակահայ կեցվածք ունեցող անձանց ներգրավելով իր շարքերը բացահայտում է իր ոչինչ լինելը… Հուսով եմ,որ շուտով այդ պլատֆորմին կմիանա նաև հայասեր Ռամիլ Սաֆարովը և ինչպես ասում են՝ պարը կբոլորի… Ինչ տեսարան կստացվի՝ դավաճան Մարտիրոսօղլուն, Սյուզիկը և մինչև վերջին բջիջը հակահայ Զեյնաբն ու Սաֆարովը… Հիանալի հայատյաց քառյակը…»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը