14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պրիմիտիվիզմի ստորին աստիճանի վրա

 

«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ էության, գտնվում է պրիմիտիվիզմի ստորին աստիճանի վրա:

Այսպես՝ ադրբեջանական տխրահռչակ կայքերից մեկը «վերլուծական» հոդված է գրել Շահին Միրզաևի մասին, որտեղ մեկ այլ ադրբեջանական կայքի վրա հղմամբ, նշում է, թե թալիշ գործիչն ամենևին էլ ազգությամբ թալիշ չէ, իսկ նրա նախնիները իբրև թե Երևանից տեղափոխվել են Իրան, իսկ հետո՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածք:

Երբ բացում ես հղման աղբյուրը, ապա այն նույնպես հիմնված է «հղման» վրա, բայց արդեն ֆեյսբուքյան ինչ-որ անհայտ օգտատիրոջ մեկ տողանոց տառասխալներով գրառման, ինչից պարզ է դառնում, որ «տեղեկատվության» սկզբնաղբյուրը հենց այս ակնհայտորեն շինծու նախադասությունն է:

«Տրամաբանությունը», ինչպես ցանկացած պարզունակ ապատեղեկատվության պարագայում, մեկն է՝ ընթերցողներից շատ քչերը կփնտրեն և կգտնեն հղման սկզբնաղբյուրը և հիմնականում կուլ կտան ակնհայտ ստահոդ քարոզչական խայծը:

Ուշագրավ էր նաև երեկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կայացած հանդիպման ընթացքում Շահին Միրզաևի արձագանքն այս ապատեղեկատվությանը՝ «Եթե իմ նախնիները Երևանից են, ապա ես վերադարձել եմ հայրենիք, էլ ինչու՞ են իրենց պատռում»:

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ