«Սպասի քյավթառին լայքեմ ․․․ »․ օրվա կադր
Ախթալայի Ս․Աստվածածին վանքի մասին ֆիլմը նկարահանված է 2017-ի փետրվար ամսին։ Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի մասին մեկնաբանում է Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի Վանահայր՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
Սիկտիվկարում քրեական գործ է հարուցվել 3 երեխաների վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 4 տարեկան երեխաները մանկապարտեզի բակում զբոսնելիս են եղել, երբ տանիքից ձյան հսկայական շերտն ընկել է նրանց գլխին։ Երեխաները գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Մանրամասները՝ տեսանյութում
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Յակուտսկում, շունը հոշոտել է նորածին փոքրիկին։ Մայրը իր երկու ամսական փոքրիկի հետ զբոսնելիս է եղել, երբ գազազած շունը հարձակվել է նրանց վրա ու հոշոտել երեխային։ Դեպքը տեղի է ունեցել մասնավոր թաղամասերից մեկի բակում։ Տեղի ընտանիքներից մեկը պիտբուլտերյեր տեսակի շներ է բազմացնում, եւ դրանցից մեկը կարողացել է դուրս գալ վանդակից ու […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ […]
«Ալիևը փորձում է պատերազմի իմիտացիայի միջոցով դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ արձանագրել: Ալիևը կարծում է՝ ռազմական շանտաժի միջոցով կկարողանա բանակցային գործընթացում խուսափել ճնշումներից և հասնել իր համար բարենպաստ իրավիճակի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝ Ալիևն ջանում է տապալել բանակցային գործընթացը, խորացնել շանտաժային քաղաքականությունը, բայց ոչ մի խնդիր լուծել չի կարողանում: […]
Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը: Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: ԱՀ […]
Լռությունը միշտ լի է բառերով։ Միլորադ Պավիչ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով […]
«Ծրագրերը մատնանշված են, առաջին 15 կետերը կան, իսկ մնացածն էլ կլինի: Սկսելու ենք այնտեղից, որտեղ մեր ընտրողներն են»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են սկսելու իրենց քարոզարշավն, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Դեռևս գրաֆիկը չկա, կլինի, կհայտարարեմ»,-նկատեց նա: ԲՀԿ-ականի խոսքով՝ հիմնական մրցակիցը ժողովուրդն է, ում էլ պիտի համոզեն: Դիտարկմանը, թե ավելի շատ սուտ խոսում […]
























